Թալիբները գրավել են Քաբուլը․ օդանավակայանում քաոսային իրավիճակ է, չվերթները դադարեցվել են․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021 թվականի օգոստոսի 15 -ին «Թալիբան» շարժման զինյալներն առանց գրոհի մտել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ: Նրանք գրավել են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող նախագահական պալատը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը տեսաուղերձ է ձայնագրել. վերջինս հայտնվել է կադրում իր երեք փոքր դուստրերի հետ։ Նա Քաբուլի բնակիչներին հայտնել է, որ ընտանիքի հետ միասին կմնա ժողովրդի կողքին։


«Մենք հույս ունենք, որ մեր երկրի և մեր մայրաքաղաքի խնդիրները կլուծվեն բարի, խաղաղ ճանապարհով», – ասել է Քարզայը:

Մինչ այդ, Քաբուլի օդանավակայանում ևս իրավիճակը սրվել է։
Ականատեսներից մեկը հայտնել է, որ Քաբուլի օդանավակայանում, որը մոտ օրերս դառնալու է քաղաքացիների ու դիվանագետների տարհանման հարթակ, այս պահին խուճապ է։

«Այն բանից հետո, ինչ թռիչքների սրահում լուրեր պտտվեցին, որ օդանավակայան ժամանած պաշտոնյաների ու քաղաքական գործիչների համար գաղտնի կերպով թռիչքի անցագրեր են տպվում, քաոս է սկսվել։ Ես տեսել եմ 3 նախկին պատգամավորի, մի քանի փոխնախարարի ու հայտնի մարդկանց, որոնք հերթ էին կանգնած։ Նրանց մի մասն անգամ ամրագրումներ չուներ։ Մենք գրեթե 8 ժամ ենք սպասել, իսկ հետո օդանավակայանի աշխատակիցները սկսեցին հեռանալ։ Տարածվող լուրերի պատճառով քաոս սկսվեց։

Ուղևորներից ոմանք դուրս եկան օդանավակայանից, մյուսները վազեցին դեպի նստեցման դարպասները: Անձնագրային հսկողության խցիկներում ոչ ոք չկար, իսկ անցուղու արգելապատնեշները կոտրված էին:

Ուղեբեռի ստուգում նույնպես չկար, մենք պարզապես քայլեցինք դեպի դարպասները և տեսանք, որ դարպասների և ինքնաթիռների միջև ընկած մեծ ապակե դռները կոտրված են: Մարդիկ վազեցին դեպի վերջին օդանավը, առաջին ինքնաթիռը, որը մերն էր, արդեն մեկնել էր՝ լի պաշտոնյաներով:

Մեկ այլ թռիչք էլ կար, որին մարդիկ փորձում էին նստել: Հրմշտոց  սկսվեց:

Մենք վերադարձանք և տեսանք, որ շատ մարդիկ նստած են ինքնաթիռի թևերի տակ՝ թռիչքուղու մոտ՝ հույս ունենալով, որ նրանց համար ևս տեղ կլինի: Մարդիկ ցնցված էին. Նրանք վազում էին մի ինքնաթիռից մյուսը և չգիտեին ինչ անել»,- պատմել է իրավիճակին ականատեսներից մեկը՝ նշելով, որ այնուհետև օդանավակայանի անվտանգության աշխատակիցները սկսել են օդ կրակել՝ մարդկանց վախեցնելու համար։

Մինչ այդ, Քաբուլի օդանավակայանից միջազգային ավիաընկերությունների բոլոր ուղևորափոխադրումները ժամանակավորապես չեղյալ են հայտարարվել, հայտնել է ՆԱՏՕ -ի ներկայացուցիչը: Դաշինքի ուժերը ապահովում են օդանավակայանի անվտանգությունը:

Ներկայումս օդանավակայանից թույլատրվում է միայն ռազմական ինքնաթիռների թռիչքը:

Բրիտանական British Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է Աֆղանստանի տարածքով բոլոր թռիչքները:

Տաթև Ֆռանգյան