Դեղորայքի ապօրինի ներմուծման դեպք է կանխվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.06.2026 | 14:50
Մանդատ վերցնելու հարցը կորոշենք ՍԴ դիմելուց հետո՝ խորհրդակցելով շեմը անցած ուժերի հետ․ Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:41
Զինվորները ընտրատեղամասում սահմանված ժամին են եղել. ԳՇ պետ
09.06.2026 | 14:35
Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին․ մանրամասնում է Կրեմլի խոսնակը
09.06.2026 | 14:32
Հայաստանը քայլեր է ձեռնարկում արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ․ փոխնախարար
09.06.2026 | 14:24
Աֆրիկայի լավագույն մրցավարը չի ստացել ԱՄՆ մուտքի վիզա ու չի սպասարկի ԱԱ-2026-ի խաղերը
09.06.2026 | 14:20
Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրության արդյունքները․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:18
Խորվաթիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
09.06.2026 | 14:12
Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 14:10
Մերձմոսկվայում մեքենա է պայթեցվել․ վարորդը զոհվել է
09.06.2026 | 14:04
ԳՇ պետը` բանակում մահվան դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:02
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ճանաչում է ընտրությունների նախնական արդյունքները
09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
Բոլորը

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ մի խումբ անձինք, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), իրականացրել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:   Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը։

Քրեական գործի նախաքննության ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի  քննչական վարչության  և  Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումների  արդյունքում պարզվել է, որ Վ. Բ.-ն, հանդիսանալով Երևան քաղաքում գործող երկու դեղատան տնօրեն, 2021 թվականի փետրվարին առանց հատուկ թույլտվության, շահույթ ստանալու նպատակով զբաղվել է լիցենզավորման ենթակա գործունեությամբ՝ Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով շուրջ 300 անուն դեղորայքների ներկրմամբ և Հայաստանում դրանց իրացմամբ:

Այնուհետև որոշակի չափով գումարի վճարման խոստումով հիշյալ ապօրինի գործունեությանը վերջինս ներգրավել է իր մտերիմներին, որոնցից երկուսը իրենց կողմից վարվող բեռնատար ավտոմեքենայով Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել են նշված դեղորայքները և հանձնել Վ.Բ-ի տնօրինմանը, իսկ մյուս երկուսը զբաղվել են ապօրինի եղանակով ՀՀ ներկրված դեղորայքների պահեստավորմամբ և իրացմամբ:

ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների և  ԱԱԾ ծառայողների սերտ համագործակցության արդյունքում հստակեցվել են վերը նշված անձանց կողմից պլանավորված հաջորդ խմբաքանակ դեղորայքի ներմուծման ժամկետները և ամենօրյա համատեղ հսկողական աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել կանխել դեղորայքների՝ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծումը և հետագայում դրանց շրջանառությունն, ինչպես նաև՝ այլ կենցաղային իրեր, որոնք ներմուծվելուց հետո նույնպես հայտարարագրված չեն եղել: Նախաքննությունը շարունակվում է: