Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Օգոստոսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը։

ԱԺ փոխնախագահը կարեւորեց երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացումն ու զարգացումը: Նա նշեց, որ երկկողմ  փոխգործակցության հարցում նշանակալի դերակատարում ունեն միջխորհրդարանական կապերը: Հակոբ Արշակյանն ընդգծեց բարեկամական խմբերի միջեւ համագործակցության սերտացման եւ  փոխայցերի կարեւորությունը:

Կողմերն անդրադարձան երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին: Շեշտադրվեցին հատկապես տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը, բարձր տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում փոխգործակցության խորացումը:

Մտքեր փոխանակվեցին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ  փոստային ծառայությունների զարգացման, ինչպես նաեւ օդային կապի գործարկման վերաբերյալ:

Արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգը պատրաստակամություն հայտնեց աջակցելու երկու երկրների բարեկամական կապերի ավելի ակտիվացման եւ  խորացման գործում: