Ադրբեջանը մտադիր է դատական գործընթացներ սկսել օտարերկրյա ընկերությունների դեմ

Լուրեր

22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
Բոլորը

Ադրբեջանը սկսել է դատական գործընթացների պատրաստումը օտարերկրյա ընկերություններից փոխհատուցման պահանջով՝ Արցախում «ոսկու հանքավայրերի անօրինական շահագործման» համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի գրավյալ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ այցի ընթացքում։

«Այդ գործընթացն արդեն սկսվել է։ Մենք հրավիրել ենք հայտնի միջազգային իրավաբանական ընկերությունների, այժմ նրանք պատրաստում են դատական հայցերը։ Օտարերկրյա ընկերությունները, որոնք շահագործել են մեր ոսկու հանքերը՝ Սոյուդլուն՝ Քելբաջարում (Սոթքը՝ Քարվաճառում), Վեջանլին՝ Զանգիլանում (Վեջանլի Կովսականում), ինչպես նաև՝ այլ տեղերում։

Այդ ընկերությունները չգիտեի՞ն, որ սա ադրբեջանական հող է։ Նրանք գիտեին,սակայն անտեսել են դա։ Հիմա նրանք պատասխան կտան»,- ասել է Ալիևը։

Նա նաև նշել է, որ օտարերկրյա ընկերություններին տեղեկացրել են այն մասին, որ «եթե չեն ցանկանում համաշխարհային մակարդակով խայտառակվել, ապա կարող են գալ ու փոխհատուցել ոսկու հանքավայրերի անօրինանական շահագործման համար ու հետո միայն հանգիստ շարունակել իրենց գործունեությունը։

Էմմա Չոբանյան