Ոստիկանները բացահայտել են Տաթև համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավարը 2018-2020 թթ., օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի հաշվեկշռում առկա էքսկավատորը, ժամը 15-ից՝ 20 հազար դրամով, 100 օր տրամադրել է այլ պետությունում գրանցված մի կազմակերպության, իսկ ստացած 14 միլիոն 400 հազար դրամը չի մուտքագրել համայնքապետարանի բյուջե ու յուրացրել է, ինչպես և վատնել է էքսկավատորի աշխատանքի համար հատկացված և համայնքապետարանին պատկանող 6400 լիտր դիզվառելիքը։

ՀՀ ոստկիանությունից տեղեկանում ենք, որ պարզվել է նաև՝ Տաթև համայնքի նախկին ղեկավարը 2020 թվականի ամռանը նշված տեխնիկան շահագործել է իր անասնագոմի կառուցման ժամանակ։ Այդ նպատակով համայնքից դուրս է գրվել ու ծախսվել 400 լիտր դիզվառելիք, ինչպես և համայնքապետարանի բյուջե չի վճարվել էքսկավատորը շահագործելու համար ավագանու որոշմամբ սահմանված 500 հազար դրամը։

Պարզվել է, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել Տաթև համայնքի Հալիձոր, Շինուհայր ու Տաթև բնակավայրերում գործող, համայնքապետարանում որպես բնակելի տներ ու տնամերձ հողամասեր հաշվառված երեք տասնյակից ավելի հյուրանոցների, այդ թվում՝ իր հյուրանոցի, որպես անշարժ գույքերի գործառնական նշանակությունը փոխելու և համապատասխան հարկերն ու տուրքերը գանձելու ուղղությամբ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը, 2011-ից 2015 թվականների ընթացքում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի դրույթները և կեղծ աճուրդների միջոցով իր ընտանիքի անդամների ու մտերիմների անվամբ օտարել է համայնքային սեփականություն հանդիսացող 2 տասնյակ հողամաս։

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։

Մանրամասները՝ տեսանյութում։