Վարչապետը հյուրընկալել է Հայաստանի օլիմպիական հավաքականին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի՝ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից հավաքականի մարզիկներին և մարզիչներին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Հայաստանի օլիմպիական հավաքականին ուղղված ողջույնի խոսքում վարչապետը նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Նախ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր օլիմպիականներին՝ Հայաստանի Հանրապետությունը Տոկիոյի օլիմպիադայում ներկայացնելու համար: Եվ նաև ուզում եմ շնորհավորել մեր մրցանակակիրներին հաջող մրցելույթի առիթով: Այս օլիմպիադայում մենք ոսկե մեդալ չնվաճեցինք, բայց, կարծում եմ, մեր մասնակցությունից դժգոհ չենք: Իհարկե, այն իրավիճակը, մթնոլորտը, որ առկա է երկրում, իր ազդեցությունն ունենում է մեր մարզիկների, ընդհանրապես սպորտի վրա, բայց ես կարծում եմ, որ այս իրավիճակում մենք կարողացել ենք պատշաճ ձևով ներկայանալ: Իհարկե, որոշ դեպքերում մեզ շատ ? ?իչ չբավականացրեց օլիմպիական ոսկի նվաճելու համար: Բայց կարծում եմ, որ մեր մարզիկները և մեր հավաքականը պատշաճ ձևով ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությունը Տոկիոյի օլիմպիադայում:

Հիմա ես ուզում եմ անդրադառնալ հետևյալին. կարծում եմ, որ մենք, օլիմպիադայում առավել հաջող մրցելույթներ ունենալու համար, պիտի անենք հետևյալը՝ այսօր շատ արագ ամփոփենք արդեն իսկ տեղի ունեցածի արդյունքները և միանգամից պատրաստվենք հաջորդ օլիմպիադային: Կարծում եմ՝ արժե, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ այսօրվանից ճանապարհային քարտեզ ձևավորի հաջորդ օլիմպիադային ընդառաջ մեր անելիքները որոշելու և այդ անելիքներն իրագործելու համար: Սա, կարծում եմ, ընդհանրապես պետ? ? է մեր գործելակերպը լինի: Այն, ինչ մենք անում ենք այսօր, պետք է նպատակաուղղված լինի միջնաժամկետ հեռանկարին, որովհետև գործողության արդյունավետությունը ցույց տալու համար որոշակի ժամանակ է պահանջում: Պետք է ֆեդերացիաների, մեր մարզիկների հետ համակարգված աշխատենք և գնանք առաջ:

Կարծում եմ, ընդհանուր առմամբ, նաև մեր օրակարգում է, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք իսկապես սպորտի մասսայականացման համար: Որովհետև գործնականում այսօր ունենք պրոֆեսիոնալ սպորտ, բայց զանգվածային սպորտի հետ կապված որոշակի խնդիրներ ունենք՝ հետաքրքրության, ենթակառուցվածքի առումով: Այստեղ արդեն կոնկրետ ծրագրեր ենք մշակում և առաջիկայում կսկսենք իրագործել: Եվ այստեղ, իհարկե, մեր պրոֆեսիոնալ մարզիկների աջակցությունը շատ կարևոր է:

Կրկին ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել և կուզենայի նաև լսել ձեզ, թե ինչ տպավորություններով եք եկել և ինչ վերլուծություններ ու հետևություններ եք արել, ինչ առաջարկներ ունեք, որ մենք կարող ենք իրագործել»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ամփոփելով Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին ՀՀ հավաքականի ելույթները, նշել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սրանք 7-րդ ամառային Օլիմպիական խաղերն էին, որոնց մասնակցում էր մեր հավաքականը, իսկ մեդալների որակական առումով 3-րդ արդյունքն է: Նա անդրադարձել է արձանագրված խնդիրներին, այդ թվում՝ մրցավարական, որոնք պետք է քննարկել և հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ինչպես հակազդել դրանց:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նույնպես կարևորել է թիմային աշխատանքը՝ Կառավարության, Օլիմպիական կոմիտեի և ֆեդերացիաների միջև աշխատանքի բաժանում կատարելու և համատեղ ջանքերով առաջ գնալու առումով: «Պարոն վարչապետ, Օլիմպիական կոմիտեն էլ է պատրաստակամ քննարկել և հասկանալ, թե Կառավարությունն ինչ է անում, ՀԱՕԿ-ն ինչով է աջակցում: Հիմնական խնդիրը պայմաններն են. մարզադպրոցներ չկան, վերանորոգված չեն, գույք չկա: Օլիմպիական կոմիտեն թող վերանորոգի, Կառավարությունը՝ գույքով ապահովի: Պետք ? ? համակարգված՝ ֆեդերացիաներով, Օլիմպիական կոմիտեով լուծենք խնդիրները և այս անգամ արդեն պատրաստ լինենք, որ ծանրամարտից ոչ թե 2, 3 կամ 1 մարզիկ մասնակցի, այլ, օրինակ, 6, բռնցքամարտից՝ 8, որովհետև արդեն պայմաններն ստեղծված կլինեն», – նշել է ՀԱՕԿ նախագահը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է հետևություններ անել և այսօրվանից ևեթ կենտրոնանալ հետագա անելիքների վրա: «Մեր կառավարումը պետք է լինի ռազմավարական: Եթե մենք խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թվականը Հայաստանը 24 օլիմպիական ոսկե մեդալ ունենա, ուրեմն մենք պետք է այսօրվանից գործենք և մեր դրած նշաձողերից հետ չգնանք», – ընդգծել է երկրի վարչապետը: Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ԿԳՄՍ, ՀԱՕԿ և մարզական ֆեդերացիաների միջև մշտական հետադարձ կապը:

Հանդիպման ընթացքում մարզիկներն ու մարզիչներն անդրադարձել են Օլիմպիական խաղերում արձանագրած արդյունքներին, շնորհակալություն հայտնել Կառավարությանը և վարչապետին աջակցության համար և նշել, որ արվել է առավելագույնը՝ Հայաստանի Հանրապետությունը Օլիմպիական խաղերին հավուր պատշաճ ներկայացնելու համար:

Վարչապետ Փաշինյանի նշած համատեքստում քննարկվել են առաջիկա անելիքները: Ներկայացվել է տեղեկատվություն ներկա դրությամբ հայտնի մարզիկների անվան մարզադպրոցների կառուցման ընթացքի, մարմնամարզության, հրաձգության, ոլորտների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքի, մարզական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված քայլերի վերաբերյալ: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ վարչապետ Փաշինյանի հանձնարարականի հիման վրա ընթացքի մեջ է նաև Զինված ուժերում սպորտային վաշտի վերաբացման հարցը:

Վարչապետի հանձնարարությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում ԿԳՄՍ, ՀԱՕԿ և ազգային մարզական ֆեդերացիաների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել և քննարկել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ կտրվածքով անելիքները: