Այս պատերազմը ցույց տվեց, որ արտերկրում դիվանագիտական համակարգի լրիվ բացակայություն ունենք․ Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 19:36
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Վիվա» ծառայությունների դիմաց վճարումները
27.03.2026 | 19:31
Վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցը
27.03.2026 | 19:13
Նոր արգելանքներ՝ Վահե Հակոբյանի հոր ընկերության և փոխկապակցված անձանց գույքի վրա
27.03.2026 | 19:00
Վտանգավոր է․ իշխանությունը մեղադրեց օտարեկրյա գործակալ լինելու մեջ, բայց պատիժներ չկան, բացահայտեք գործակալներին․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:00
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության խորացման հարցեր. Պապիկյանի և Լըկորնյուի հանդիպումը
27.03.2026 | 18:52
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:49
Ավանեսյանը` վարչապետի թեկնածությանը հավակնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:41
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
27.03.2026 | 18:30
Հայաստան – Բելառուս խաղը կսպասարկեն մոլդովացի մրցավարներ
27.03.2026 | 18:21
Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները վնասել են 120 թանգարան և պատմական շենք
27.03.2026 | 18:16
Իրանում հրթիռակոծության հետևանքով հայ է մահացել
27.03.2026 | 18:13
Ինչպես են դիմավորել Պապիկյանին Ֆրանսիայի ԶՈՒ նախարարությունում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:10
Պետական դավաճանության մեջ մեղադրվողն արդարացվեց // Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ԼՈՒՐԵՐ
27.03.2026 | 18:05
23 տարի առաջ տատից փոխանցված տան համար պատասխանատվության են կանչել «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենին
27.03.2026 | 17:57
Պուտինը չի առաջարկել պատերազմի համար բիզնեսներից գումար վերցնել, բայց ողջունել է «կամավոր ներդրումները»․ Պեսկով
Բոլորը

Factor TV-ի տաղավարում զրուցել ենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ

Պարոն Սինանյան, արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն պատմություն են, արդեն իսկ ձևավորվել է նոր  կառավարություն։ Ձեր գնահատմամբ՝  սփյուռքում կա՞ վստահություն ձևավորված կառավարության հանդեպ։ 

Սփյուռքում կա գիտակցում, որ Հայաստանի ժողովուրդը, օգտվելով իր ընտրության իրավունքից, ընտրել է, և արդյունքում կազմավորվել է այս կառավարությունը։ Եթե մինչև ընտրությունների օրը սփյուռքում շատ խառն էին տրամադրությունները, ապա ընտրությունները հստակություն մտցրին այդ ամենի մեջ։ Մենք սփյուռքում տեսնում ենք, որ այն շերտերը, որոնք բացասականորեն սուր էին տրամադրված իշխող կուսակցության հանդեպ, այսօր այդ խմբերը համագործակցության ուղին են բռնել, ինչը գովելի է, և մենք էլ պարզած ձեռքն ընդունում ենք։

-Ամենամեծ հայկական սփյուռք ունեցող երկրներից մեկում՝ Ամերիկայի Միացյալ նահանգներում, վերջերս դեսպան  նշանակվեց «Իմ քայլը» խմբակցության նախկին ղեկավար  Լիլիթ Մակունցը։ Հայաստանում այդ նշանակումը  քննադատության ալիք բարձրացրեց, նշում էին, որ նա չունի դիվանագիտական փորձ։ Ձեր շփումներից ելնելով՝  ինչպիսի՞ն էր արձագանքը Միացյալ Նահանգներում։

-Արձագանքը համարյա նույնն էր, ինչ Հայաստանում, բայց նշանակումը տեղի է ունեցել, դրա համար պատճառներ են եղել։ Հիմա մենք ունենք դեսպան, և ես անձամբ ամեն բանով պատրաստ եմ օգնելու և օգնում եմ։ Ամեն բան պետք է  անենք, որ նրա ինտեգրվելը և աշխատանքային հունի մեջ ընկնելը լինի սահուն։ Վաշինգտոնում շատ բան կա անելու, անհրաժեշտ է, որ նոր դեսպանը զբաղվի իր բուն գործառույթով և ստիպված չլինի ընկնել խոսակցությունների հետևից, որովհետև դրանից օգուտ չկա։

Ի՞նչ պետք է անի  Հայաստանի նոր կառավարությունը, մասնավորապես Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, որպեսզի սփյուռքի ներուժը Հայաստանում առավել արդյունավետ կիրառվի։

-Մենք ունենք լրջագույն կադրային խնդիր, պրոֆեսիանալ կարողությունների  խնդիր, աշխատանքային մշակույթի խնդիր։ Այն ամենը, ինչի պակասն ունենք ներսում, չունենք դրսում։ Այդ բացը մենք լրացնում ենք մեր հայրենակիցներին պետությանն ավելի մոտ կապելով և նրանց ներուժը օգտագործելով։ Մենք մի քանի ուղղություններով աշխատում ենք, մեկն էլ մեր «Ի գործ» ծրագիրն է․ ծրագրով եկածներից մոտ 50 տոկոսը մնալու է Հայաստանում, նրանցից 20 տոկոսն էլ մնալու են և շարունակեն աշխատանքը կառավարությունում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սեդա Առաքելյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: