ԱԺ-ի ծեծկռտուքի լուսաբանումը մեդիայի գործառույթը չէ. Վլադիմիր Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.03.2026 | 12:03
Եթե Թադևոս Ավետիսյանն ընտրվեց, հանձնաժողովում մենք առանց ընդդիմությա՞ն ենք մնալու․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 11:55
Քոչարյանի որդին հեռախոսների ներկրման մենաշնորհ ուներ, դիսկոմֆորտ չե՞ք զգում․ ՔՊ-ականը՝ Թադևոս Ավետիսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 11:46
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերության հանդիսավոր միջոցառմանը
25.03.2026 | 11:37
Սալահը կհեռանա «Լիվերպուլից», Գրիզմանը՝ «Աթլետիկոյից». ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 11:35
Ընդդիմադիր խմբակցությունները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Թադևոս Ավետիսյանին
25.03.2026 | 11:34
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.03.2026 | 11:28
ՍԴ նախագահի, փոխնախագահի և դատավորների աշխատավարձերը կբարձրանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 11:25
Հակոբ Ասլանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.03.2026 | 11:17
«Նրանք շատ են ուզում գործարք կնքել». Թրամփը հայտնել է Իրանում «ճիշտ մարդկանց» հետ բանակցություններ վարելու մասին
25.03.2026 | 11:12
Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին ամսական 120 հատ տակդիր կտրամադրվի․ Արսեն Թորոսյան
25.03.2026 | 10:58
Ադրբեջանի տարածքով այսօր ռուսական ցորեն Հայաստան կուղարկվի
25.03.2026 | 10:57
Հակոբ Ասլանյանը լաց էր լինում ու աղաչում, որ մնա մեր խմբակցությունում․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 10:55
Հայաստանի ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը պարտվել է Իսպանիային
25.03.2026 | 10:50
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.03.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 25-ի դրությամբ
Բոլորը

ԱԺ նիստերի դահլիճում այսօր ծավալված միջադեպից հետո ԱԺ նախագահը կարգադրեց անջատել ուղիղ հեռարձակումը, իսկ լրագրողներին ստիպեցին դուրս գալ օթյակից:

«ԱԺ նիստի բնականոն ընթացքը պետք է ապահովվի, և ԱԺ նախագահը պետք է միջոցներ  ձեռնարկի»,- լրագրողների հետ զրույցում նշեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Ես մշտապես եղել եմ ու մնալու եմ լրագրողների պաշտպան և խոսքի ազատության ջատագով, այնուհանդերձ, եթե կան որոշակի սահմանափակումներ, որոնք կիրառելի են բոլորի նկատմամբ` առանց խտրականության, դա չպետք է դիտարկվի որպես սահմանափակում լրագրողների նկատմամբ»,- նշեց պատգամավորը:

Դիտարկմանը, որ լրագրողները, օթյակում չգտնվելով, չեն կարող լուսաբանել պատգամավորների հնարավոր ծեծկռտուքը, Վլադիմիր Վարդանյանը նշեց. «Ծեծկռտուք լուսաբանելը, իմ կարծիքով, մեդիայի գործառույթը չէ»:

Վարդանյանի խոսքով՝ գործունեության գրեթե բոլոր տեսակներում կան որոշակի սահմանափակումներ, և դրանք անհրաժեշտ են, որպեսզի այլ իրավունքներ և գործունեության տեսակներ չտուժեն:

Մանրամասները՝ տեսանյութում: