Պլաստիկե տոպրակները քայքայվելիս հողի կամ ջրի միջոցով ներթափանցում են մարդու օրգանիզմ․ Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
06.08.2021 | 14:172022 թվականի հունվարի 1-ից արգելվելու է պոլիէթիլենային տոպրակների տրամադրումն ու վաճառքը: Պոլիէթիլենային տոպրակների փոխարեն հասանելի կլինեն այլընտրանքային՝ կտորից կամ այլ նյութից տոպրակներ:
«Պլաստիկե տոպրակները բնության մեջ շատ դժվար են քայքայվում, դա կարող է 50-100 տարի տևել: Պլաստիկե տոպրակները քայքայվելիս վերածվում են միկրոպլաստիկի և հողի կամ ջրի միջոցով ներթափանցում են մարդու օրգանիզմ»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: