ԱԺ-ում պետք է ստեղծվեն ամենանպաստավոր պայմանները լրագրողների աշխատանքի համար. Կարեն Անդրեասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
Բոլորը

Նոր ձևավորված կառավարության առաջին նիստից հետո արդարադատության նորանշանակ նախարար, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ-ում լրատվամիջոցների մոտ 250 ներկայացուցչի տեղաշարժի սահմանափակման խնդրին:

«Նախ, ուզում եմ ասել, որ Լիլիան Գալստյանին անձամբ եմ ճանաչում, շատ ցավում եմ իր հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված: Ես գիտեմ, որ նույնիսկ ամենապրոֆեսիոնալ լրագրողը, եթե որևէ օրենք է խախտում կամ կարգ է խախտում, պետք է ենթարկվի պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ինչ բարձր առաքելությամբ է մարդը գործում. լրագրող է, բժիշկ է, թե իրավաբան է:

Ինչ վերաբերում է սահմանափակումների վերաբերյալ հարցադրմանը. անվտանգության դեպքում՝ ազգային անվտանգության, պետական անվտանգության դեպքում, աշխարհի բոլոր՝ ամենաքաղաքակիրթ երկրներում լինում են սահմանափակումներ: Եվ նաև հիշեցնելով, թե ով էր, օրինակ, Նաիրի Հունանյանը՝ լինելով լրագրող՝ կարող էր ինչեր անել, մենք պետք է հասկանանք, որ լրագրությունը կամ խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ, և եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, մենք պետք է դա հարգենք: Դա, ի վերջո, մեր պետության պաշտպանության հարցն է:

Այլ խնդիր է, որ ես՝ որպես պաշտոնյա, և կարծում եմ՝ մեր բոլոր գործընկերները ԱԺ-ում, պիտի կարողանանք ձեզ համար ստեղծել ամենանպաստավոր պայմանները աշխատանքի համար»,- նշեց նախարարը:

«Ես կարող եմ ասել՝ եթե կա անվտանգության սպառնալիք, ես հաշտ եմ սահմանափակումների հետ: Բայց դա պետք է արվի այնպես, որ չխանգարի ողջամիտ, հանգիստ աշխատանքը լրագրողների: Եվ եթե կարող է լինել՝ որոշակի ազատ շարժի դեպքում, վարձկանների, որոնք կարող են նաև թաքնված լինել լրագրողների կերպարի տակ, եթե կարող են լինել այդպիսի վարձկաններ և նույնիսկ այդպիսիններից պետք է պաշտպանել, ուրեմն ես գտնում եմ, որ մենք պետք է հավատանք անվտանգության մարմիններին… Մի՛ բորբոքվեք, ես իմ կարծիքն եմ ասում»,- ասաց Անդրեասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: