ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

Լուրեր

07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում այսօր ավարտվեց դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը:

Նիստի մեկնարկին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրապարակեց «Armdaily.am» լրատվական կայքից ստացած գրավոր պատասխանն առ այն, որ դատավորի հարցազրույցի ձայնագրությունը չի պահպանվել, հետևաբար, այն տրամադրել չեն կարող։ Ուստի, կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով:

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ, փոխնախարար Սուրեն Գրիգորյանը պնդեց, թե դատավոր Դավիթ Գրիգորյանի գործողություններում առկա է դիտավորություն: «Դատավոր Գրիգորյանը տեղեկացված է եղել, որ օրակարգային հարցը եղել է դատավոր Դանիբեկյանի վարույթում քննվող քրեական գործը և իր կողմից տրված մեկնաբանությունը վերաբերել է հենց այդ գործին։ Դիտավորության բացակայության դեպքում առկա է անփութություն և, եթե անգամ վերագրվող խախտումը ճիշտ չի մատնանշվել միջնորդությամբ, ապա դա չի կարող հիմք հանդիսանալ այն մերժելու համար»,- նշեց Գրիգորյանը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ իր ելույթում նշեց, որ անձի մեղքը հիմնավորվում է ապացույցների, այլ ոչ թե՝ եզրահանգումների հիման վրա․ «Առ այս պահը վարույթ հարուցող մարմինը չի հստակեցրել՝ արդյոք ձայնագրությունն ամբողջությամբ է վերծանված, մինչդեռ, ապացույցների ներկայացման բեռը դրված է վարույթ հարուցող մարմնի վրա։ Վարույթ հարուցող կողմը չի կարողացել հստակեցնել նաև մեղքը, ինչը վկայում է, որ այն պարզապես գոյություն չունի, հետևաբար, միջնորդությունը ենթակա է մերժման»։

Դատավոր Դավիթ Գրիգորյանն էլ արձանագրեց՝ վարույթ հարուցող կողմը նույնիսկ առ այս պահը չի կողմնորոշվել՝ դատավորն իրեն վերագրվող ենթադրյալ արարքը կատարել է դիտավորությամբ, թե ՞անփութությամբ: «Ներկայացված փաստարկները բավարար չեն՝ արձանագրելու, որ իմ կողմից արված հայտարարությունները կարծիք են, ոչ թե՝ դատողություն»,- հավելեց դատավոր Գրիգորյանը։

Կողմերին լսելուց հետո՝ Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի օգոստոսի 16-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի մեղադրանքով գործով վարույթը կարճելու մասին որոշման վերաբերյալ, իբրև կարծիք արտահայտելու համար։

Ըստ ԱՆ-ի՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական առերևույթ խախտում, միջամտություն է եղել արդարադատության իրականացմանը, ազդեցություն է եղել դատարանների հեղինակությանը։։