500 մլն եվրո՝ փոքր և միջին բիզնեսին․ ինչպես բաշխել, որ չմսխվի ԵՄ օգնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը ցույց տվեց՝ չի հասկանում ոնց են ցուցադրում ձեռագրեր՝ կրկնօրինակն էր․ հրճվողներն անգրագիտությունը ցուցադրեցին․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
Բոլորը

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունները մինչև 500 մլն եվրո աջակցություն կստանան Եվրամիությունից․ որը մտադիր է նոր հնգամյա ծրագիր իրականացնել Հայաստանի հետ։ Դրա շրջանակում Հայաստանին տրամադրվող ամբողջ օգնությունը կհասնի 2,6 մլրդ եվրոյի։

Աջակցության տրամադրման մասին Երևանում խոսեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Ես մի շատ հզոր ուղերձ եմ ձեզ հղում՝ մենք ձեր կողքին ենք և հաստատում ենք ևս մեկ անգամ աննախադեպ՝ 2,6 միլիարդ եվրո ֆինանսական փաթեթի տրամադրումը Հայաստանին, որպեսզի աջակցենք Հայաստանի առաջնահերթությունների իրականացմանը»,- նշեց ԵՄ խորհրդի նախագահը։

Ամբողջ գումարը կբաշխվի մի քանի հիմնական ծրագրերի միջև, որոնցից մեկն էլ հենց փոքր ու միջին բիզնեսին օգնությունն է։ Ինչպիսին կլինի այդ աջակցությունը՝ որոշ մանրամասներ հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին ուղղությունը ՓՄ բիզնեսին աջակցությունն է։ Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ այդտեղ շատ կարևոր դեր ունի ՓՄՁ նորարարությունը։ Այսինքն ոչ թե ուղղակի աջակցելու ենք, այլ աջակցելու ենք ՓՄ բիզնեսի արդիականացմանը, նորացմանը և միջազգային ստանդարտներին համապատասխանեցմանը։ Եվ շատ կարևորում եմ կանանց տնտեսական ակտիվության և առաջնորդության քաջալերումը»,- նշեց Փաշինյանը։

7-րդ գումարման Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշում է, որ ծրագրով նախատեսված գումարը բավական մեծ է, և դրանով կարելի է եղանակ փոխել ՓՄՁ ոլորտում։ Միայն թե այն պետք չէ ուղղակի բաժանել։

«Եթե համատարած այդ գումարը բաժանվի, ի՞նչ է տեղի ունենալու։ Այդ գումարի մի ահագին մասը մարդիկ ուղղակի ծախսելու են հարսանիք անելու համար կամ մեքենա գնելու համար կամ հեռախոս գնելու համար։ Ու այդ գումարը, վերջում որ ամփոփենք, կպարզվի, որ գնացել է խոշոր բիզնեսին, որովհետև այդ փոքր բիզնեսների հետևում գտնվող քաղաքացիները, մեր հայրենակիցները, ծախսեր կատարելով, այդ ծախսերն ուղղելու են մեծ բիզնեսի վաճառքների ֆինանսավորմանը»,- բացատրում է Թունյանը։

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը բացատրում է, որ հայկական բիզնեսներից զարգացման և ներդրումների միտված են հիմնականում արտահանողները։ Հետևաբար, օգնություն տրամադրելիս այստե՛ղ պետք է փնտրել հասցեատերերի։

«Ես տեսնում եմ մի քանի ուղղություններ, որ ռազմավարական կարևորության են։ Առաջին հերթին՝ արտահանման վրա կենտրոնացած բիզնեսների զարգացումն է, որը կբերի թե՛ Հայաստան տեխնոլոգիաների ներմուծման, թե՛ նորամուծությունների իրականացման։ Եվ նաև փորձը ցույց է տալիս, որ եթե դու արտահանման վրա ես կենտրոնացած, դու գտնում ես այն նիշան, որտեղ որպես հայկական ընկերություն կարող ես հարաբերական մրցակցային իրավիճակում լինել, ու կգտնես այն նիշան, որտեղ կարող է կենտրոնանալ ամբողջ հայկական բիզնեսը»,- նշում է Օսիպյանը։

Եվրամիության նախնական, աշխատանքային փաստաթղթում նշվում է, որ առաջիկա հնգամյակում ծրագրով օգնություն կարող է տրվել մինչև 30 հազար փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև անհատ ձեռներեցներին։ Եթե հենց այդքան բիզնեսների օգնություն տրվի, ապա օգնության միջին չափը կկազմի շուրջ 33 հազար եվրո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան