«Չի բացառվում, որ առանձին ԶԼՄ-ներ հասկանում են, որ քաղաքապետարանից կարելի է օգուտներ ունենալ». Բորիս Նավասարդյանը՝ նոր կարգի դեմ չընդվզողների մասին

Լուրեր

08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
Բոլորը

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ որևէ արձագանք չկա քաղաքապետարանից՝ լրագրողական մոտ 30 կազմակերպությունների հայտարարության առթիվ։ «Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ պլանավորված էր ամեն ինչ և լրագրողների հետ երկխոսություն վարելը ընդամենը հասարակությանը թույրիմացության մեջ գցելու նպատակ էր հետապնդում»,- ասաց Բորիս Նավասարդյանը։

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը լրագրողական որոշ շրջանակների քննարկմանն է առաջադրել իր վարչական շենքում լրագրողների աշխատանքի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ, որոնք, ըստ էության, սահմանափակելու են լրագրողների աշխատանքը։

«Ի վերջո, քաղաքապետարանին ընդամենն առաջարկվում է երկու շաբաթ հետաձգել փաստաթղթի քննարկումը, մինչև մշակվեն համապատասխան առաջարկություններ, որոնք բխելու են և ավագանու նորմալ աշխատանքից և լրագրողների լուսաբանման շահերից»,- նշեց Նավասարդյանը՝ հավելելով, որ նիստում ներկա չգտնվելը լրագրողներին մղելու է այլ աղբյուրներից և բամբասանքներից օգտվելու դաշտ։

Ուշագրավ է նաև, որ բավական քիչ լրատվամիջոցներ են միացել լրագրողական կազմակերությունների այս հայտարարությանը։ «Լրատվամիջոցները չեն միանում տարբեր պատճառներով։ Կան լրատվամիջոցներ, որոնք սովորել են, որ խաղի կանոնները իշխանական կառույցներն են թելադրում, և իրենք ընդամենը պիտի ենթարկվեն»,- տեսակետ հայտնեց Նավասարդյանը՝ հավելելով, որ ստորագրությամբ հայտարարությանը չմիանալը նաև չի նշանակում, որ լրատվամիջոցներն ու լրագրողները չեն կիսում մտահոգությունը․ «Եթե դեռ չեն միացել ստորագրությամբ, դա դեռ չի նշանակում, որ համաձայն չեն»։

Բորիս Նավասարդյանը չի բացառում, որ քաղաքապետարանի սահմանափակումների դեմ չընդվզելու քաղաքականության վրա ազդում են քաղաքապետարանի գովազդները։ «Չի բացառվում, որ առանձին լրատվամիջոցներ ու լրագրողներ հասկանում են, որ քաղաքապետարանը այն մարմինն է, որից կարելի է օգուտներ ունենալ»,- ասաց նա։

Մանրամասները դիտեք Բորիս Նավասարդյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան