«Երկու պետություն՝ մեկ բանակ»․ Թուրքիան ու Ադրբեջանն ավելի են խորացնում ռազմական կապերը

Լուրեր

29.06.2026 | 18:47
Կայա Կալլասը Կովկասի զարգացումների համատեքստում խոսել է Թուրքիայի ռազմավարական կարևորությունից
29.06.2026 | 18:27
ՌԴ-ն և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը
29.06.2026 | 18:22
Դուք տարբեր դիրքորոշումներ եք արտահայտել․ որտե՞ղ են գտնվել զինվորները․ ՍԴ դատավորը՝ Հովակիմյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:18
20։00-ից հետո քվեարկության սենյակում քանի՞ զինվորական է եղել․ Խունդկարյանը՝ Օրբելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:10
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահի թեկնածուների կընտրի // Մոսկվան կրկին ՀՀ-ի եվրաինտեգրումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 18:05
Գերմանիայի հյուսիսում կրակոցների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել
29.06.2026 | 17:59
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
29.06.2026 | 17:57
ՔՊ-ն նիստ է գումարել. ընտրելու են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 17:42
Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
29.06.2026 | 17:37
Դիմումները կարդալիս տպավորություն է, թե ՀՀ ընտրազանգվածը զոմբի է․ ՍԴ դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 17:25
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
29.06.2026 | 17:10
Ինչո՞ւ և ինչո՞վ եք Ձեզ կաշկանդել․ Սեդա Սաֆարյանը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:59
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վահրամ Փափազյան փողոցում
29.06.2026 | 16:47
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի Դոհայում
29.06.2026 | 16:39
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Թամարա»-ի երեք կաթնամթերքի արտադրությունը
Բոլորը

Թուրքիան ու Ադրբեջանը ծրագրում են ավելի խորացնել ռազմական կապերը։ Այս մասին գրել է վերլուծաբան Փոլ Իդդոնը․ փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։

«Ադրբեջանի հետ ռազմական կապերի հետագա խորացումն օգնում է Թուրքիային իր և Ռուսաստանի միջև որոշ հեռավորություն պահպանել տարածաշրջանային ազդեցության համար», գրում է Իդդոնը՝ վկայակոչելով Սթրաթֆորի Մերձավոր Արևելքի ու Հյուսիսայի Աֆրիկայի ավագ վերլուծաբան Էմիլի Հոթհորնին։

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին «Շուշիի հռչակագիրը», որը նախատեսում է ընդլայնել երկու երկրների քաղաքական, տնտեսական ու պաշտպանական կապերը։ Հռչակագրով երկու երկրները նախատեսում են «համատեղ ջանքներով վերակազմավորել ու արդիականացնել իրենց զինված ուժերը»։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանում գործարան կկառուցի՝ տեխնոլոգիաները կիսելու և ռազմական համատեղ ռազմատեխնիկա արտադրելու համար:

Ըստ Իդդոնի՝ «երկու պետություն՝ մեկ ազգ» կարգախոսը, որը հաճախ օգտագործվում է երկրների միջև մշակութային և քաղաքական սերտ կապերը ընդգծելու համար, վերածվել է «երկու պետություն՝ մեկ ռազմական գործ՝ բանակ» կարգախոսի։
«Ադրբեջանը չունի ռազմարդյունաբերական հիմք, որը կարող է օգնել Թուրքիային զարգացնել ու կառուցել զենքերի համակարգեր։ Մյուս կողմից էլ, Բաքուն լի է էներգետիկ պաշարներով, որը կարող է օգնել՝ ֆինանսավորել թուրքական նոր սպառազինության համակարգերի հետազոտումն ու զարգացումը»,- գրում է Իդդոնը։

Անդրադառնալով Բաքվի հետ Անկարայի հարաբերությունների շուրջ Ռուսաստանի դիրքորոշմանը, Էմիլի Հոթհորնն ասել է, որ Մոսկվան «Թուրքիայի և Ադրբեջանի միջև զարգացող կապերին չի պատասխանի Հայաստանի հետ կապերի ամրապնդմամբ», այլ կկենտրոնանա Ադրբեջանի ուղղությամբ։

«Ռուսաստանն ամենամեծ զենքի մատակարարներից է Ադրբեջանին ու Հայաստանին և միշտ ձգտել է պահել հավասարակշռությունը երկու երկրների միջև»,- ասել է նա։ Հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները հասան նոր բարձունքների Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ, որտեղ թուրքական ռազմական աջակցությունը վճռական նշանակություն ունեցավ Ադրբեջանի համար։

Էմմա Չոբանյան