ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Հասարակության հետ երկխոսության պակասը թուլացրել է գործող իշխանությանը․ մարդկանց պետք է իրազեկ պահել․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

«Մենք այսօր ունենք իշխանություն, որը կենտրոնացած է ընդդիմությանն ամեն կերպ զրոյացնելու և անկարևոր ներկայացնելու վրա, և ունենք ընդդիմություն, որն իշխանությանը բնորոշում է որպես դավաճան և ազգադավ, բայց հասարակությունն ունի իրողություններին գնահատական տալու սեփական կարողություն․ մարդիկ հաճախ ավելի ռացիոնալ են գնահատում իրավիճակը, քան քաղաքական էլիտաները, որոնք փորձում են ապակողմնորոշել»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ խորհրդարանում տեղ գտած քաղաքական ուժերը ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հիմա շարունակելու են սևացնել հակառակորդ ուժին՝ առանց բովանդակային քննարկում ծավալելու։

«Խորհրդարանում նորից ունենալու ենք մանիպուլյատիվ, կեղծիքներով լի բանավեճեր՝ ուղղված հասարակությանն ապակողմնորոշելուն», նշում է նա։

Անդրադառնալով իշխանության, ընդդիմության և հասարակության միջև երկխոսությանը՝ Աղասի Թադևոսյանը նկատում է․ «Վերնախավը, ընդդիմությունը չեն տալիս հավաստի տեղեկություններ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, օրինակ՝ թե ինչ է կատարվում Հայաստանի և Ռուսաստանի միջև, ինչպիսի ճնշումներ կան մեր կառավարության վրա։ Վարչապետը խոսեց ողջ Հայաստանի սահմանների երկայնքով ռուսական զորքի տեղակայման մասին, և մենք չիմացանք՝ դա իր անձնական կարծի՞քն է, հարց է, որը քննարկվել է Անվտանգության խորհրդո՞ւմ, թե՞ պարզապես Ռուսաստանից զանգել են ու պարտադրել։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ամեն բան քողարկված է»։

Մշակութային մարդաբանը շեշտում է՝ մեր հասարակությունն արմատական փոփոխությունների է ենթարկվում, կա առաջընթաց ավտորիտարիզմի դեմ պայքարում, դա, սակայն, մեր զրուցակցի խոսքով, ձեռնտու չէ տարածաշրջանի հզոր դերակատարներին։

«Ռուսաստանը վախենում է, որ մեր հասարակությունը դուրս կգա իր ազդեցության դաշտից և կսկսի ինքնուրույն ու ինքնիշխան գործել, հետևաբար դաշնակցում է Ադրբեջանի հետ։ Այս պահին այդ հարցում իր և Ադրբեջանի շահերը համընկնում են, ուստի Ռուսաստանն այդ երկրին օգտագործում է որպես ռազմական մահակ մեր գլխին՝ անընդհատ վախի մեջ պահելու համար։ Ամեն անգամ պրովոկատիվ հարձակումների ենթարկելուց հետո Ռուսաստանը, իբր, օգնության ձեռք է մեկնում մեզ»,- հավելում է Աղասի Թադևոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան