Երեք զոհ, հինգ վիրավոր սահմանին. Երևանը դեռ անհրաժեշտ չի համարում դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանին՝ Սոթքից մինչև Վերին Շորժայի ուղղությամբ, հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 5 վիրավոր: Ադրբեջանական կողմը հայտնում է երկու վիրավորի մասին:

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում սկսված մարտական գործողություններն առավոտյան դադարել են ռուսական կողմի միջնորդությամբ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մարտական գործողությունների ժամանակ հակառակորդը Վերին Շորժայի հատվածում երկու հայկական դիրք է վերցրել իր վերահսկողության տակ։ Որոշ ժամանակ անց հայկական ուժերն այդ դիրքերից հետ են շպրտել ադրբեջանական բանակի ստորաբաժանմանը:

ՀՀ Պաշտպանության նախարարությունն էլ իր տարածածած հայտարարություններից մեկում հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր: «Հետքը» հայտնել էր, որ այդ հատվածում այժմ տեղակայվել են ռուս զինծառայողներ։ Սակայն Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Factor TV-ին փոխանցեց, որ բանակցությունները շարունակվում են:

ՀՀ ԱԳՆ-ն թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հայտարարություն է տարածել․ «Ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման այն պայմաններում, երբ շարունակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հիմնավորում է նմանօրինակ գործողությունները Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջների առաջադրմամբ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։ Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները»:

Արդյո՞ք ԱԳՆ-ի հայտարարությունը՝ միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը գործի դնելու վերաբերյալ, նշանակում է, որ Հայաստանն ի վերջո կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշում է՝ ԱԳՆ-ի հայտարարության շեշտադրումներում նման ակնարկ կարելի է նկատել։

Արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն էլ նշում է՝ ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու հավանականությունը պայմանավորված է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների հետ համաձայնեցված գործողություններով:

ՄԱԿ-ին դիմելու շուրջ քննարկումներ Հայաստանում ծավալվում են դեռևս 44-օրյա պատերազմի օրերից, նաև հրադադարի խախտման շրջանում, երբ ադրբեջանական զորքերը մայիսին ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք: Պաշտոնական Երևանը որևէ կերպ չի արձագանքել, թե ինչո՞ւ չեն դիմում ՄԱԿ-ի ԱԽ-ին:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող ՔՊ-ից Ռուբեն Ռուբինյանը «Առաջին ալիքի» եթերում խոսելով ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու անհրաժեշտությունից՝ ընդգծել է, որ այդ գործիքից պետք է օգտվել ըստ անհրաժեշտության: Իշխող ուժի ներկայացուցիչը փոխարենը նույն հարցազրույցում շեշտել է, որ Հայաստանը սեպտեմբերից ստանձնում է ՀԱՊԿ-ի նախագահությունը:

Ի դեպ՝ նշենք, որ Հայաստանի ռազմավարական թիվ մեկ գործընկեր ՀԱՊԿ-ը, որտեղ որոշիչ դեր ունի Ռուսաստանը, որևէ կերպ չի միջամտել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Դիվանագետ Տիգրան Մկրտչյանը, սակայն, նշում է՝ կան կարծիքներ, որ պետք է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին, եթե անգամ որևէ իրական արդյունքի հասնելու ակնկալիք չլինի:

Սահմանային լարումների հրահրմամբ Ադրբեջանը, ըստ էության, փորձում է Հայաստանին պարտադրել սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վերաբերյալ նոր փաստաթուղթ ստորագրել: Ադրբեջանի ԱԳՆ-ն սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել հենց այդ շեշտադրմամբ․ «Մենք Հայաստանին կոչ ենք անում ընդունել տարածաշրջանում նոր իրողությունները, դադարեցնել ռազմական սադրանքներն ու բանակցություններ սկսել պետական սահմանների դելիմիտացիայի շուրջ»:

Ադրբեջանի գլխավոր նպատակը, ըստ Ստեփան Գրիգորյանի, Հայաստանին ստիպելն է ենթարկվել իր օրակարգերին:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերին, հայտարարել է, որ Փարիզում մտահոգված են Հայաստանի տարածքում ընթացող ռազմական գործողություններով և գտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը պետք է արդար ընթանա՝ առանց ուժի գործադրման:

Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերին որևէ կերպ չի արձագանքել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություններից Ռուսաստանը, թեև հրադադարը հաստատվել է ռուսական կողմի մասնակցությամբ: Ի դեպ, ոչ պաշտոնական տեղեկություններով էլ՝ երեկ Մոսկվա էր մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Արշակ Կարապետյանը: Պաշտպանական գերատեսչությունն առայժմ ձեռնապահ է մնում մեկնաբանել Կարապետյանի մոսկովյան այցը:

Հայ-ադրբեջանական սահմանի մարտերից երկու օր առաջ էլ Վերին Շորժայի սահմանամերձ հատվածներ էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Դեսպանը հայտարարել էր՝ Միացյալ Նահանգները մերժում է ուժի կիրառումը սահմանների դեմարկացիայի գործընթացում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան