Շնորհակալ եմ Հայաստանին ու Արցախին գերազանց աջակցություն ցույց տալու համար. Վարուժան Ներսեսյանը՝ Բոբ Մենենդեսին
Քաղաքականություն
27.07.2021 | 17:49ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Վարուժան Ներսեսյանը հրաժեշտի նպատակով հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի հետ և շնորհակալություն հայտնել Հայաստանին ու Արցախին օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին դեսպանը գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում:
«Այսօր առավոտյան հրաժեշտի նպատակով հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի հետ: Շնորհակալություն եմ հայտնել իմ պաշտոնավարման ընթացքում Հայաստանին ու Արցախին ցույց տված իր գերազանց աջակցության համար: Նրա օգնությունը վճռական է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման գործում»,- գրել է նորանշանակ դեսպանը:
Նշենք, որ Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Միացյալ Թագավորությունում և Հյուսիսային Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: