Արցախցիներին օժանդակության բոլոր ծրագրերով խնդիր ունենք փաստացի հաշվառման հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
Բոլորը

աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ներկայացրել է Արցախի բնակիչներին ուղղված աջակցության ծրագրերը: Ծրագրերից մեկով 68 հազար դրամ է տրամադրվել պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի յուրաքանչյուր բնակչի, որը կա՛մ հաշվառված էր Արցախում, կա՛մ ուներ փաստացի բնակություն:

«Իսկ եթե անձը ՀՀ-ում չուներ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, լրացուցիչ ստանում էր նաև 15 հազար դրամ: Միջոցառումը սկսել ենք իրականացնել նախորդ տարվանից»,- ասաց Գալստյանը:

Հաջորդ միջոցառումը ևս սկսվել է նախորդ տարի և շարունակվում է այս  տարվա ընթացքում: Խոսքն Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում բնակված քաղաքացիներին միանվագ դրամական օգնություն ցուցաբերելն է: Ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող գումարի չափը 300 հազար դրամ է:

Մյուս միջոցառմամբ էլ դրամական աջակցություն է տրամադրվել Արցախի այն բնակիչներին, որոնց բնակելի տները վնասվել են, և այլևս անհնար է դարձել այնտեղ բնակվելը:

«Այս դեպքում աջակցության գումարը դարձյալ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար է, այն կազմել է 250 հազար դրամ»,- ասաց Գալստյանը: Նա նշեց, որ խնդրի արմատական լուծման համար անհրաժեշտ է կարգավորել Արցախի բնակիչների բնակարանային ապահովման հարցը:

«Հայաստանի և Արցախի կառավարությունները համատեղ ձեռնարկում են միջոցառումներ, և հետագա ջանքերը պետք է ավելի շեշտադրված լինեն բնակարանաշինության ոլորտի ուղղությամբ»,- ասաց Գալստյանը: Նրա խոսքով՝ կշարունակվեն հյուրընկալության, զբաղվածության ծրագրերը:

Անահիտ Գալստյանն ընդգծեց, որ արցախցիներին օժանդակության բոլոր ծրագրերով խնդիր կա՝ փաստացի հաշվառման հետ կապված:

Մանրամասները՝ տեսանյութում: