2-3 տարում 274 մլրդ դրամ գումարներ են տվել տնտեսվարողների, և չգիտենք՝ ում են տվել, վերադարձրել․ Արտակ Քյուրումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
Բոլորը

Փաստերի վրա հիմնված որոշումների, բաց և թափանցիկ կառավարման մասին Factor TV-ն զրուցել է պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի հետ

–Զրույցը սկսենք այն սպասումներից, որ կային նոր իշխանությունից, այսինքն՝ ավելի թափանցիկ գործելաոճ, ավելի բաց և հասանելի գործելաոճ։ Տեղեկություն ստանալու Ձեր փորձը վերաբերում է մի քանի կառույցների՝ Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, ՊԵԿ, վարչապետի աշխատակազմ։ Խոսքը վերաբերում է հարկային մնացորդների հետվերադարձին, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց որպես ներդրում։

-Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ վարչապետն այնպես ձևակերպեց իր միտքը, որ ստացվեց, որ ինքն այդ 274 միլիարդ դրամը ներկայացնում է որպես ներդրում։ Դա կարող է ներդրում դիտվել միայն այն դեպքում, եթե պարզվի, որ պետությունից ստացած այդ գումարներն այդ ընկերությունները ներդրել են տնտեսության մեջ, արդեն արել են ներդրումները։

Փաստորեն, 2 կամ 3 տարիների ընթացքում 274 միլիարդ դրամ գումարներ են տվել ինչ-որ տնտեսվարողների, և մենք չգիտենք, թե ում են տվել։ Հանրությունը տեղեկացված չէ, թե ում են վերադարձվել այդ գումարները։ Դրանք շատ մեծ գումարներ են, գրեթե 500 մլն դոլար։

–Որպես գաղտնիք է որակվում նաև Ձեր մյուս հարցմանը վերաբերող ինֆորմացիան՝ Պաշտպանության նախարարության մասով։

-Նախ՝ ինձ համար շատ տարօրինակ էր, որ վարչապետն Ազգային ժողովում պատգամավորին հարցին պատասխանելիս սկսեց ինչ-որ տվյալներ հրապարակել, որոնք ինձ համար տարօրինակ էին․ ամրաշինական կառույցների, տարբեր կառույցների հետ կապված, նախորդ իշխանությունների հետ համեմատ, այսքան շինարարություն են արել և այլ։ Ինձ համար տարօրինակ էր, որ վարչապետը նման տվյալներ է հրապարակում։

Ես հարցում ուղղեցի վարչապետի աշխատակազմ, որ եթե ակտիվներ են ստեղծվել ներդրումների արդյունքում, ապա որ պետական մարմնի հաշվեկշռում են դրանք արտացոլվում։ Ու որոշ ժամանակ հետո, ի զարմանս ինձ, պատասխան եկավ ՊՆ-ից, որ այո՛, այդ կառույցները կառուցվել են, բայց հիմա դրանք գտնվում են հակառակորդի կողմից գրավված տարածքներում։

Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ ներկա կառավարությունը շատ ավելի մեծ ծավալով ծախսեր է կատարել, քան նախորդ իշխանությունը, բայց մենք հիմա որևէ միջոց չունենք ստուգելու՝ արդյո՞ք այդ ծախսերը կատարվել են, թե՞ ոչ։ Իսկ, միգուցե, այս աղետը, որ մենք ունեցանք, հենց այն պատճառով էր, որ այդ ներդրումներն իրականում չեն կատարվել։ Ինչպե՞ս են պետական վերահսկողական տարբեր մարմինները հիմա հսկելու կամ ստուգելու այդ ծախսերի առկայությունը։

–Եվ եթե չեն ստուգելու, ապա ինչ թիվ ուզես՝ կարող ես ասել։

-Այո՛, և այստեղ կա հետևյալ հարցը․ ծախսերը կատարում ես՝ որոշակի արդյունքի հասնելու համար։ Ազգային անվտանգության ոլորտում, իմ ընկալումներով, արդյունքը մեկն է՝ կա՛մ ազգային անվտանգությունը կա, կա՛մ չկա։ Եվ այդ առումով, եթե չես կարողացել ապահովել անվտանգությունը, ապա չես կարողացել ապահովել արդյունք։ Այսինքն՝ վարչապետը ինչ-որ տեղ գլուխ է գովում՝ ասելով, որ շատ ծախս են արել, բայց այդ ծախսերի արդյունավետությունը զրո է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան