Թվում է՝ Բաքուն ճնշում է Երևանին` նպատակ ունենալով հասնել խաղաղության համապարփակ համաձայնագրի․ Ամանդա Փոլ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Factor.am-ի գրավոր հարցերին է պատասխանել  Եվրոպական քաղաքականության կենտրոնի (Բրյուսել) Ռուսաստանի, Թուրքիայի և Եվրասիա տարածաշրջանի հարցերով ավագ վերլուծաբան Ամանդա Փոլը

-Տիկի՛ն Փոլ, իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանների երկայնքով խաղաղ չէ․ ադրբեջանական զորքերը կրակ են բացել  Երասխի հատվածում՝ հայ դիրքապահների ուղղությամբ (հարցերն ուղարկվել են հունիսի 21-ին՝ մինչ  Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի հայկական դիրքերը ադրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծվելը- Factor.am): Ձեր կարծիքով,  ի՞նչ նպատակ ունի Ադրբեջանը, ո՞ւր կարող է հասնել իր այս քաղաքականությամբ:

– Իրավիճակը՝ երկու կողմերի միջև լարվածության աճը, շատ մտահոգիչ է: Յուրաքանչյուր կողմ մեղադրում է մյուսին այս միջադեպերը հրահրելու մեջ՝ տարածելով ապատեղեկատվություն: Թվում է, թե Բաքուն ճնշում է  Երևանին` նպատակ ունենալով հասնել խաղաղության համապարփակ համաձայնագրի:

-Ինչպե՞ս պետք է Հայաստանը արձագանքի Ադրբեջանի այս քաղաքականությանը:

– Երկու կողմերն էլ պետք է երկխոսության շուրջ համաձայնության գան։ Բաքուն ցանկանում է, որ Երևանը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի ինքնիշխանությունը իր տարածքում, որը կավարտվի խաղաղության գործարքի ստորագրմամբ: Մինչ այժմ Հայաստանը ցույց չի տվել որևէ նշան, որ դա անելու է, բայց դա չի նշանակում, որ դա տեղի չի ունենա։

– Միջազգային հանրությունը, ԱՄՆ-ը , ԵՄ–ն, ԵԱՀԿ-ն, կողմերին երկխոսության կոչ են անում: Ձեր կարծիքով, ե՞րբ կողմերը կցանկանան երկխոսել։

-Միջազգային հանրությունը պատրաստ է աջակցել երկխոսության կայացմանը: ԵՄ-ն ակտիվացրել է ջանքերն ավելի մեծ դեր ունենալու համար: Վերջերս Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ Շառլ Միշելն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է դրական դեր խաղալ որպես ազնիվ բրոքեր `տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը նույնպես ասել է, որ ԵՄ-ն հավատարիմ է երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանի խնդիրները լուծելու հարցում և վճռական է այստեղ ավելի շատ ներգրավվելու գործում: ԵՄ-ն առանցքային դեր է խաղացել Արևմտյան Բալկաններում հետպատերազմյան շրջանում, և այստեղ օգտագործված գործիքներից և քաղված դասերից շատերը կարող են օգտագործվել Ադրբեջանի և Հայաստանի պարագայում: Սակայն դա կախված է նաև Հայաստանից և Ադրբեջանից՝ գործընթացում ներգրավվելու նրանց պատրաստակամությունից:

– Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ միջազգային հանրությունն այս հարցերի լուծման գործում:

–Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը կցանկանար, որպեսզի  խնդիրը լուծվեր և  տարածաշրջանում կայուն խաղաղություն լիներ: Ընթացիկ լարվածությունն ու սրացումները վնասակար են տարածաշրջանի համար: Այնուամենայնիվ, դա արտաքին քաղաքական գերակայություն չէ նրանց համար: Օրինակ՝ ԱՄՆ-ը, չնայած հայտարարում է, որ կցանկանար լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության խնդիրը, բայց շատ ավելի հրատապ հարցեր ունի լուծելու, ինչպես օրինակ ՝ Չինաստանը, Ռուսաստանը, իր՝ Աֆղանստանից դուրս գալը և այլն: Խոսքն այստեղ նաև լծակների մասին է, և պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ-ը և ԵՄ-ն ունեն բավարար լծակներ՝ օգտագործելու համար, կամ պատրա՞ստ են օգտագործել իրենց ունեցածը, քանի որ դա կարող է ռիսկեր առաջացնել, խաթարել իրենց նպատակների իրագործմանը: Պատերազմի ընթացքում և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի դերը հիմնականում մարգինալ էր, իսկ այլ, օրինակ ՝ Ֆրանսիայի դեպքում, Բաքուն մեղադրեց նրան կողմնակալ լինելու մեջ: