Տոկիո-2020. Արթուր Դավթյանը եզրափակչի ուղեգիր է նվաճել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական թիմից առաջինը պայքարի է դուրս եկել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որն այսօր մասնակցել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հենացատկում Դավթյանը փայլուն է հանդես եկել և վաստակելով 𝟭𝟰.𝟴𝟲𝟲 միավորով (առաջին ցատկ՝ 𝟭𝟰.𝟳𝟯𝟯 միավոր, երկրորդ՝ 𝟭𝟱.𝟬𝟬𝟬)՝ երկրորդ տեղով դուրս է եկել եզրափակիչ, որը կայանալու է օգոստոսի 2-ին։ Հատկանշական է, որ որակավորման փուլում առաջին տեղը զբաղեցրած Սին Ջեհուանը (Հարավային Կորեա) ևս վաստակել է 𝟭𝟰.𝟴𝟲𝟲 միավոր։

Նժույգթափերում Եվրոպայի գործող չեմպիոնը կարիերայի լավագույն արդյունքն է գրանցել՝ ստանալով 𝟭𝟰.𝟱𝟲𝟲 միավոր (Եվրոպայի առաջնությունում նա չեմպիոն էր դարձել 𝟭𝟰.𝟮𝟲𝟲 միավորով), ինչը, սակայն, չի բավարարել որակավորման փուլի արգելքը հաղթահարելու համար։