Ժուռֆակը, ISTC-ն ու «Գիտուժը» տեխնոլոգիական և գիտական լրագրության թեմայով դասընթաց կանցկացնեն

Լուրեր

25.05.2026 | 21:42
Օսիպյանը քաղբանտարկյա՞լ․ արցախցի գործիչը հացադուլի մեջ է, քաղհասարակությունը պահանջում է ազատել նրան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:37
ՔՊ-ն քարոզարշավը հրավառությամբ սկսեց, գունավոր ծխի դատարկ պարկուճները թափվեցին հրապարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:24
Ադրբեջանցի ոստիկան է սպանվել Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով
25.05.2026 | 21:10
Ծառուկյանի տունը՝ ծերերի՞ն․ Փաշինյանի նախընտրական խոստմանը ԲՀԿ ղեկավարն արձագանքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:00
Նիկոլ Փաշինիյանի ուժը կարող է քվեարկել մեր վարչապետի թեկնածուի օգտին, եթե նախկինների վերադարձից շատ է վախենում․ Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:57
Ծրագիր ունենք, որ Հայաստանում ունենանք մեր Արցախը․ Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:44
Կգա, կիմանաք․ Միրզոյանը` Ռուբիոյի այցի նպատակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:35
Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի ինքնաթիռը կորցրել է GPS ազդանշանը Ռուսաստանի սահմանի մոտ
25.05.2026 | 20:26
Ստեփանակերտում ու Շուշիում հեղեղներ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 20:11
Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ
25.05.2026 | 20:08
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական հանրահավաքը Գյումրիում. ՈՒՂԻՂ
25.05.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը չի՞ հասկանում՝ ինչ վնաս է տալիս ՀՀ-ին 300 000 ադրբեջանցու թեզով․ իշխանակռիվը է, բայց չի կարելի պետության աչքը հանել․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 19:50
Պետական գաղտնիք է․ ԱԱԾ-ն՝ Սամվել Կարապետյանին առնչվող փաստաթղթում ФСБ-ի վերաբերյալ նշման մասին
25.05.2026 | 19:33
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
25.05.2026 | 19:19
Անցկացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը
Բոլորը

Հայաստանում գիտության ֆինանսավորման ավելացումը պահանջող «Գիտուժ» նախաձեռնությունը, Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և ISTC հիմնադրամը համատեղ նախաձեռնել են «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» թեմայով դասընթաց՝ լրագրողներին վերապատրաստելու համար։

Դասընթացի մեկնարկին ընդառաջ՝ նախաձեռնության հեղինակները միջոցառում էին կազմակերպել ու համախմբել լրագրողներին ու գիտնականներին։ «Ինչո՞ւ է գիտությունը կարևոր» թեմայից մինչև լրագրության ու խմբագրությունների խնդիրներ ու առաջնահերթություններ․ բանախոսները ելույթներով ու պանելային քննարկումներով փորձում էին տալ այս հարցերի պատասխանները։

Factor.am-ի հետ զրույցում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ ISTC-ի ու ֆակուլտետի համագործակցությունը լուրջ հաջողություններ է արձանագրել և արձանագրելու։

«Արդյունքը հետևյալն է՝ մենք եկող տարի ներմուծելու ենք նոր ուսումնական դասընթաց՝ «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն», մեկնարկելու է մագիստրոսական ծրագիր՝ «Թվային հաղորդակցություն», որը ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև տարածաշրջանում միակն է լինելու, և մեր գործընկերներն օգնելու են, որ այդ գործում ներգրավվեն ոլորտը լավագույնս հասկացող մասնագետները»,- նշեց Մարտիրոսյանը։

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արթուր Իշխանյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը լուրջ փոփոխություններ կարող է մտցնել։

«Սոցիալական ցանցերից սկսած և լրատվամիջոցներով ավարտված՝ պետք է փոխվի դիսկուրսի առարկան և, գիտակցելով, որ այս գոյության կռվում գլխավոր զենքը տեխնոլոգիաները, գիտությունն են, հասարակական դիսկուրսը պետք է այդ կողմ ուղղել։ Այդտեղ իրենց խոսքը կարող են ասել բոլորը, բայց ձերը կարող է կենտրոնական լինել»,- դիմելով լրագրողներին ու գիտնականներին՝ ասաց Իշխանյանը։

Տեխնոլոգիական ու գիտական թեմաների հանրայնացման կարևորության մասին քննարկման ընթացքում ելույթ ունեցան նաև ISTC հիմնադրամի տնօրեն Արեգ Գևորգյանը, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը, Բյուրականի՝ Վ․ Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Պանելային քննարկումներում ներգրավված էին հայաստանյան մի շարք լրատվամիջոցների տնօրեններ ու խմբագիրներ, գիտնականներ ու գործարարներ։