Ֆրանսիայում պատգամավորները հաստատել են որոշ մասնագիտություն ունեցողների համար կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման մասին օրինագիծը

Լուրեր

14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
Բոլորը

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներն այսօր առաջին ընթերցմամբ հավանություն են տվել երկրի կառավարության կողմից մշակված կորոնավիրուսի դեմ նոր քայլերի մասին օրինագծին, որը, մասնավորապես, նախատեսում է մի շարք մասնագետների պարտադիր պատվաստում, այդ թվում նաև՝ բժիշկների, հրշեջների, զինվորականների։

EADaily-ի հաղորդմամբ՝ օրինագծի օգտին քվեարկել է 117 պատգամավոր, դեմ՝ 86։ Ստորին պալատում մեծամասնություն են կազմում իշխող «Առա՛ջ, հանրապետությո՛ւն» կուսակցությունը։

Օրինագիծը, որը հրատապ կերպով մշակվել է Ֆրանսիայի կառավարության կողմից կորոնավիրուսի դելտա շտամի տարածման աճի պայմաններում, նախատեսում է բժշկական անձնակազմի, հրշեջների և որոշ խմբի զինվորականների պարտադիր պատվաստում: Նրանք, ովքեր ժամանակին չեն պատվաստվի, կարող են աշխատանքից ազատվել:

Նախատեսվում է նաև զգալիորեն ընդլայնել սանիտարական անցաթղթի կիրառումը, որը պետք է պարունակի  ամբողջական տվյալներ պատվաստման, վերջերս բացասական ՊՇՌ թեստի կամ հակամարմիններ ունենալու մասին տվյալներ։ Այս փաստաթղթերը պարտադիր պետք է ներկայացնեն սպասարկման ոլորտում աշխատող բոլոր մարդիկ: Այն պետք է ներկայացվի նաև հանգստի և մշակույթի բոլոր հասարակական վայրերում:

 

Տաթև Ֆռանգյան