Ամերիկյան նավթային հսկա «Chevron»-ը փակում է Ադրբեջանում իր ներկայացուցչությունն ու հեռանում երկրից

Լուրեր

31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
31.07.2026 | 11:15
Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:11
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա․ հարվածներ են հասցվել Վոլգոգրադի և Թաթարստանի պահեստներին
31.07.2026 | 10:54
Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
31.07.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման հարցում պատմական համաձայնություն է ձեռք բերվել
31.07.2026 | 10:36
Դոլարն ու եվրոն արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 31-ի դրությամբ
31.07.2026 | 10:22
Մոսկվան հայտարարում է, թե «ՌԴ-ն իրավունք ունի ՀՀ-ից փոխհատուցում պահանջել» երկաթուղու հետ կապված պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում
31.07.2026 | 10:14
Ջոն Սթոունզը` «Ինտերի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 10:03
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
31.07.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.07.2026 | 09:30
Մ-17 ԱԱ. Բաքվում պայքարը սկսում են ազատ ոճի հայ ըմբիշները
31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
Բոլորը

Ամերիկյան նավթային «Chevron» ընկերությունը  հայտարարել է  Ադրբեջանում իր ներկայացուցչության լուծարման մասին։ Այս մասին «Ինտերֆաքս Ադրբեջանին» հայտնել են ընկերությունից։

«Ադրբեջանում Chevron BTC Pipeline-ի  ներկայացուցչության լուծարման հետ կապված՝ պարտատերերից պահանջները ընդունվում են երկու ամսվա ընթացքում»,-լրատվամիջոցին հայտնել են ընկերությունից։ Ներկայում ընկերությունը  Ադրբեջանում ոչ մի նախագծի չի մասնակցում, այնինչ նախկինում այն բաժնեմասեր ուներ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքում ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում։

Նշենք, որ «Chevron»-ը 2019թ-ի նոյեմբերի 4-ին հունգարական MOL ընկերության հետ համաձայնագիր ստորագրեց՝  Ադրբեջանում իր ակտիվները վաճառելով 1․57 մլրդ դոլարով։ Խոսքը Ազերի-Չիրագ-Գյունեշլիում 9․57 տոկոս  և Բաքու-Թբիլիսի-Ջեյհանում ՝ 8․9 տոկոս բաժնեմասերի վաճառքի մասին է։

Հավելենք, որ ամերիկյան նավթարդյունահանող մեկ այլ խոշոր ընկերություն՝ Exxon Mobil ընկերությունը ևս մտադիր է հեռանալ Ադրբեջանից։ Ընկերությունը 2018 թվականին արդեն փորձել է վաճառել Ազերի-Չիրագ-Գյունեշլիում ունեցած 6.8 տոկոսանոց մասնաբաժինը:  Տարբեր հրապարակումների համաձայն՝ Exxon Mobil-ը վերսկսել է իր մասնաբաժնի վաճառքի գործընթացը։ Ակտիվների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես ասիական ընկերությունները։

Ի դեպ, «Exxon»-նն  ու «Chevron»-ը այն  ամերիկյան նավթային ընկերությունների շարքում են, որոնք օգնեցին Ադրբեջանին ձևավորել  նավթարդյունաբերական ենթակառուցվածքները Խորհրդային միության փլուզումից հետո և 1994 թվականին Ազերի-Չիրագ-Գյունեշլիի  բաժնետոմսեր ձեռք բերեցին: Այս գործարքը Ադրբեջանի ու գործընկերների կողմից անվանվեց «դարի պայմանագիր»։

 

Էմմա Չոբանյան