Պետհամակարգում աշխատողին ամբողջ արձակուրդ չեն տալիս․ տեսուչը մասնավորի մոտ գնա, կասեն՝ նախ ձեր իրավիճակը շտկեք․ Հայկ Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
Բոլորը

Աշխատանքային իրավունքների, աշխատանքի տեսչության գործառույթների ընդլայնման և առկա խնդիրների մասին զրուցել ենք Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի հետ

— Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես պետության այդ գործառույթները կատարող, ունի՞ արդյոք հնարավորություններ, կարողություններ, այդքան մարդ, որպեսզի կարողանա հետևի հետևի աշխատանքային իրավունքի պահպանմանը։

— Կարծում եմ, որ այս պահի դրությամբ՝ ոչ։ Բայց հաշվի առնելով, որ ըստ էության նոր է գործառույթների իրականացման փուլը սկսվում, տեսչությունը պետք է համառորեն այդ կադրային քաղաքականությունը ճիշտ վարի։ Խնդիրները, որ դրված են աշխատանքի անվտանգությանլ, առողջության ապահովման հետ կապված, առաջնային պետք է լինեն։ Չգնա հարձակման, ասի՝ դու գրանցված ես, դու գրանցված չես։ Դա մոնիտորնիգի շրջանակներում կարող է նախազգուշացման կարգով իրականացվել։

— Մենք տեսնում ենք, որ կա խնդիր, որ գործատուն ցանկացած հիմնավորմամբ կարող է ազատել աշխատակցին, կգտնի այդ հիմնավորումը։ Եվ մյուս կողմից խնդիր ունենք՝ գործատուին չճնշել այնքան, որ փակվի ուղղակի։ Այստեղ բալանսը որտե՞ղ է։

— Տեսեք, մի երկու օրինակ բերեմ, որ իրավիճակը պարզ լինի։ Գյուղատնտեսության ոլորտում սեզոնային աշխատողներ, սրճարաններում և զբոսաշրջային ոլորտում սեզոնային աշխատողներ ․․․ նրանց գրանցման, աշխատանքից ազատման և այլ խնդիրներով, վստահեցնում եմ, եթե սկսենք փորել այդ փաստաթղթաշրջանառությունը, ամբողջությամբ խախտումներ են։

Մենք անընդհատ մասնավոր ոլորտի մասին ենք խոսում, բայց նույնը վերաբերում է նաև պետական համակարգին։ Պետական համակարգում այսօր կան ոլորտներ, որտեղ աշխատողներին տրամադրվում է ոչ ամբողջական արձակուրդի իրավունք։ Բա ո՞նց պետք է վարվել։ Եթե պետական մարմինը պետք է սկսի մասնավորից, աչքաթող անելով պետական համակարգը, նշանակում է, որ մասնավորն ասելու է՝ մի հատ գնացեք, ձեր մեջ շտկեք այդ իրավիճակը, հետո կգաք մեզ մոտ այդ իրավիճակը կփորձեք շտկել։

— Հանգիստ չտրամադրելը, արձակուրդ չտրամադրելը, վերջնահաշվարկ չանելը և նման խնդիրները, կարելի է ասել, համատարած են։ Ովքե՞ր պետք է լինեն լուծման նախաձեռնողները։

— Ես կարծում եմ՝ պետությունը պետք է լինի նախաձեռնողը։ Պետությունը պետք է սկսի իրենից։ Տպավորություն կա, որ եթե, օրինակ, պետական հաստատությունում աշխատողը երկար է աշխատում, 8 ժամից ավելի, ուրեմն արդյունավետ է աշխատում։ Մենեջմենթի խնդիր կա։ Այդ 8 ժամվա աշխատանքային օրը, որ ձևավորել են իրավական կարգավորման դաշտում, եթե օդից է ընկած, ուրեմն եկեք փոխեք, որ տնտեսվարողը, կազմակերպությունը իր ղեկավարությամբ ինչ ուզի, հնարի։

Եթե դու 1 ամսվա տեղը տրամադրես 10 օր արձակուրդ ամենամյա, մարդը հոգնածության հետ կապված խնդիր կունենա, բնականաբար դժգոհ կլինի։ Այսինքն դու արհեստական ծնում ես միջավայր, երբ ճիշտ չես կառավարում, երբ լավ կադրերին հետագայում կարող ես ձեռքից բաց թողնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան