ՌԴ-ն մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության դրսևորումները․ Զախարովա․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 10:15
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Բոլորը

Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված է հայ-ադրեջանական սահմանային լարվածությամբ

Ռուսաստանը մտահոգված է Ադրբեջանի ու Հայաստանի լարվածության սրման ցանկացած դրսևորմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում։ Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Իհարկե, մենք մտահոգությամբ ենք ընկալում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում էսկալացիայի սրման ցանկացած դրևորումներ։ Եվ իհարկե, այն բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա ու չի նպաստում Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկխոսության կարգավորմամը՝ հանգեցնելով երկու երկրների բնակչության շրջանում անհիմն կորուստների»,- ասել է Զախարովան։

Նա նաև ցավակցություն է հայտնել հայ զինծառայողի զոհվելու կապակցությամբ ու շուտափույթ ապաքինում մաղթել հակամարտության ընթացքում բոլոր տուժածներին։

Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկը կարող է կարող է բերել դեէսկալացիայի։ Ռուսաստանն էլ պատրաստ է աջակցել ջանքերին համապատասխան քարտեզագրական տեղեկատվությամբ:

«Մենք համոզված ենք, որ կայուն դեէսկալացիա կարելի է ապահովել միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի ու դրա հետևող դեմարկացիայի աշխատանքների մեկնարկը։ Մենք պատրաստ ենք այդ ջանքերը ապրապնդել մեր եղած քարտեզագրական տեղեկատվությամբ։ Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումները կառուցողական հուն տանել։ Ներկայում այդ թեմայով շփումները շարունակվում են արտաքին քաղաքական, պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանապահ ուժերի միջոցով»,- ասել է Զախարովան։

Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի, Հայաստանի, ու ՌԴ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբն էլ բովանդակալից բանակցությունների մի քանի փուլ։

«Հուսով ենք մոտ ժամանակում նիստերը կվերակագնվեն և մեր տեսակետից այն հնարավորություն կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի փուլային իրականացմանը, իսկ այն լիովին համապատասխանում է Հայաստանի, Ադրբեջանի ու ամբողջ Հարավային Կովկասի շահերին»,- ասել է Մարիա Զախարովան։