Իրանում չեն դադարում ջրի պակասի պատճառով բողոքի ցույցերը․ կան զոհեր

Լուրեր

14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
Բոլորը

Իրանում շարունակվում են ջրի պակասի պատճառով բողոքի ցույցերը։ Անկարգությունների արդյունքում առնվազն 2 մարդ է զոհվել, այդ թվում նաև ոստիկանության սպա։

Euronews-ը հաղորդում է, որ բողոքի ցույցերը կենտրոնացած են նավթով հարուստ Խուզեստան նահանգում, որտեղ մեծավմասամբ բնակվում են էթնիկ արաբներ։

Ջրի պակասը կապված է երաշտի հետ։ Սրա հետ մեկտեղ, Իրանը նաև բախվել է էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների հետ։

«Նովայա Գազետան» էլ գրում է, որ արդեն 6-րդ գիշերն է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, ինչպես նաև Խուզեստան նահանգում շարունակվում են հակակառավարական ցույցերը։ Ցուցարարները պահանջում են տեղի իշխանությունների հրաժարականը, որոնք չեն կարողանում լուծել ջրի պակասի խնդիրը։

Ցուցարարներին ցրելու համար ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել։ Հուլիսի 21-ի գիշերը նավահանգստային Մախշախր քաղաքում ոստիկան է գնդակահարվել, ինչի հետևանքով անկարգությունների զոհերի թիվը հասել է երկուսի․ մինչ այդ զոհվել էր մեկ ցուցարար։ Եվս մեկ մարդ ոտքից հրազենային վիրավորում էր ստացել։ Իշխանությունները վստահեցնում են, որ զոհերի պատճառը դարձել են «խռովարարները», ակտիվիստներն իրենց հերթին պնդում են, որ մարդիկ զոհվել են կրակոցների պատճառով, որոնք բացել են իրավապահները։

Իրանի ուժային կառույցները պնդում են, որ ցուցարարները անիվներ են վառել, որպեսզի արգելափակեն ճանապարհները, իսկ իրենք փորձել են փամփուշտներով ցրել ամբոխին։

Նաև տեղեկություններ են հայտնվել համացանցի աշխատանքում խափանումների մասին։ Այսպիսով, ցուցարարները կարծում են, որ իշխանությունները խանգարում են ցուցարարներին ինքնակազմակերպվել։ Այն մասին, թե այս օրերին քանի մարդ է դուրս գալիս փողոց, չի հաղորդվում է, սակայն լրատվականը նշում է, որ դատելով սոցցանցերում հրապարակված տեսանյութերից՝  հազարավոր մարդիկ են մասնակցում բողոքի ցույցերին։

Համաձայն HRANA իրավապաշտպան կազմակերպության տվյալների ՝ միայն երկուշաբթի ու երեքշաբթի օրերին Իրանում առնվազն 31 բողոքի ցույց է անցկացվել, այդ թվում՝ նաև աշխատավորների ու ֆերմերների ցույցը։

 

Տաթև Ֆռանգյան