Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, ու նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
Քաղաքականություն
21.07.2021 | 10:44ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգությունն է բարձրացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
«Ադրբեջանն այժմ սահմանային վեճի հետևանքով ներխուժել է Հայաստանի տարածք, և ես կարծում եմ՝ նրանք կշարունակեն իրենց ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել այն մասին, որ դա անընդունելի է»,- նշել է Մենենդեսը: