«Թեղուտ» ՓԲԸ-ն կոպտորեն խախտել է օրենքը․ ՀԲՃ

Լուրեր

16.12.2025 | 20:45
Անհիմն են արգելվել ցույցերը․ 2020-ին հայտարարված ռազմական դրության հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:36
Ստորագրվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը
16.12.2025 | 20:30
ՀԿԿ-ն պնդում է՝ փաստաբանը 2 միլիոն դրամ կաշառք է վերցրել, որ տա դատավորին,բայց դատավորը մեղադրյալ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:19
«Առանց հանգստյան օրերի». երբ պատրաստ կլինեն 300 դպրոցները և Ակադեմիական քաղաքը՝ ըստ Անդրեասյանի
16.12.2025 | 20:08
Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
16.12.2025 | 20:00
Ցինի՛զմ է Լավրովի պնդումը․ ասա՛ մեկ դաշնակից, ում ՌԴ-ն չի դավաճանել․ ո՞ւր է Արցախը, եթե մեզ չեք դավաճանել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:45
15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
16.12.2025 | 19:00
Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:47
 «Կատարյալ անհեթեթություն». նախարարը՝ ատեստավորման թեստերի վաճառքի լուրերի մասին
16.12.2025 | 18:33
Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
16.12.2025 | 18:23
Առաջարկներն օր առաջ ուժի մեջ կմտնեն, եթե ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչները կամովին վերադարձնեն գողացված գումարները․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:14
Էրդողանն ակնարկել է տարեսկզբին ՀՀ սահմանը բացելու մասին // Սևակի արձանը կհեռացնեն․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 18:10
Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը
Բոլորը

Բանական մարդու համար Թեղուտի հանքի շահագործումը անթույլատրելի էր ու հանցագործություն բնության նկատմամբ։ Դարավոր կուսական անտառի ոչնչացման փաստը միայն բավարար էր այսպիսի եզրահանգման գալու համար։ Սակայն 2014 թվականի դեկտեմբերին բուն շահագործումը սկսվելուց հետո պարզվեց, որ էկոլոգիական աղետի ծավալներն ավելի սարսափելի են։

Չնայած «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից տարիներ շարունակ հնչած հավաստիացումների, որ հանքին հարակից գետային ավազանների ջրերի աղտոտում չի լինելու՝ դա տեղի ունեցավ։ Գիտական հետազոտությունները ցույց տվեցին, որ Շնող գետի ջրերի որակն անշեղորեն վատանում է հանքարդյունաբերական գործունեության ընդլայնման հետ զուգահեռ՝ 2009-2015թթ․ ընթացքում: Դա հաստատվում են նաև «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ՀՀ գետերի ջրի քիմիական որակի վերաբերյալ հաշվետևությունները, որոնց համաձայն Շնողի գետաբերանում ջրի որակը 5-րդ դասի է՝ այսինքն ամենավատ որակի։

Դիտեք նաև տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=agCY0tuWoZM

Շնող գետն ըստ էության վերածվել էր թափոնատարի, որով պարբերաբար հոսում էին «Թեղուտ» ՓԲԸ-ի արտադրական հոսքաջրերը։ Ներկայացվում էին դա ապացուցող բազմաթիվ տեսանյութեր, սակայն այդ ահազանգերին պատշաճ ուշադրություն չէր դարձվում, իսկ ՀՀ կառավարությունն էլ հրաժարվում էր ստուգումներ իրականացնել այս ընկերությունում։

Եթե Շնող գետ հոսքաջրեր բաց թողնելու համար «Թեղուտ» ՓԲԸ-ն գոնե ուներ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հաստատված թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաներ (չնայած ակնհայտ էր, որ այդ նորմաների պահպանումը չէր վերահսկվում), ապա լրիվ այլ է վիճակը Դեբեդ գետի դեպքում։ Ընկերությունը թույլտվություն չունի հոսքաջրեր բաց թողնել Դեբեդ, սակայն մեր արած լուսանկարում երևում է այն խողովակը, որով հոսքաջրերը լցվել են անմիջապես գետի մեջ՝ հիմնականում օրվա երեկոյան և գիշերային ժամերին։

Այդ մասին մեզ պատմեցին տեղի բնակիչները, որոնք տրամադրեցին նաև այս խողովակով Դեբեդ գետ լցվող հոսքաջրերի տեսանյութեր, որոնք ապացուցում են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն կոպտորեն խախտել է օրենքը՝ https://youtu.be/Y4BvBgz7sh8

Նրանք տրամադրեցին նաև երեկոյան ժամերին արված լուսանկարներ, որոնցում նույնպես երևում է, թե ինչպես են հոսքաջրերը խողովակից լցվում Դեբեդ գետ։

Նույն խախտումն արձանագրել է նաև factor.am կայքի լրագրողների տեսախցիկը, ինչը հրապարակվել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ի տեսանյութում։

Ներկայացված փաստերը լիովին բավական են, որպեսզի այս ընկերության հակաօրինական գործունեությամբ լրջորեն սկսեն զբաղվել ՀՀ լիազոր և իրավապահ մարմինները, բացահայտեն թույլ տրված խախտումներն ու համապատասխան պատժամիջոցներ կիրառեն «Թեղուտ» ՓԲԸ-ի նկատմամբ։

Իսկ ինչ վերաբերում է Թեղուտի հանքավայրի շահագործման հարցին, ապա այն պետք է միանշանակ դադարեցնել և շահագործող ընկերությանը պարտադրել վերականգնել բնությանն ու մարդկանց հասցված վնասը։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Էլ. փոստ՝ [email protected]