Շառլ Միշելը չի կիսում Ալիևի ցանկությունը. Բրյուսելի համար Արցախի հարցը փակված չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.02.2026 | 16:38
Գլխավոր դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի ավելի քան 35 մլն դրամ բռնագանձել 
06.02.2026 | 16:24
Կոպիրկինը Մոսկվայի պատրաստակամությունն է հայտնել՝ քննարկելու TRIPP-ին ՌԴ-ի մասնակցությունը
06.02.2026 | 16:23
Իբրահիմովիչը մասնակցել է ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.02.2026 | 16:15
Ադրբեջանը հայ մարզիկների դեմ բողոք է ներկայացրել ՄՕԿ՝ «Արցախ» երաժշտական ստեղծագործության պատճառով
06.02.2026 | 16:09
Պակիստանում մզկիթում պայթյունի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, ավելի քան 100 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 16:03
Ռուբեն Նազարեթյան․ Ինձ համար գլխավոր հաղթանակը Դավթաշենի մարզադպրոցի կառուցումն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 16:00
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը փոխվեց. դատարանը տնային կալանք ու բացակայելու արգելք կիրառեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 15:53
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 5 անշարժ և 2 շարժական գույքեր
06.02.2026 | 15:45
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
06.02.2026 | 15:37
Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններին վերաբերող քրեական գործն ուղարկվել է դատարան
06.02.2026 | 15:28
Ադրբեջանը մտահոգված է տարածաշրջանում իրավիճակով․ Ալիևն ընդունել է Իրանի ՊՆ ղեկավարին
06.02.2026 | 15:19
Գրիգորյանն ու Գրոնոն ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր են քննարկել
06.02.2026 | 15:11
Ալեն Սիմոնյանը դատի է տվել Քոչարյանին // ՔՊ-ական պատգամավորը վստահեցնում է՝ որևէ գործով չի անցնում. ԼՈՒՐԵՐ
06.02.2026 | 15:02
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդության հարցով որոշման հրապարակումը. ՈՒՂԻՂ
06.02.2026 | 14:53
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
Բոլորը

44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան կես տարի է անցել, բայց լարվածությունը տարածաշրջանում պահպանվում է։ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին Երևանում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հրավիրված համատեղ ասուլիսին հայտարարեց, որ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և Հայաստանի հետ սահմանին:

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին ռազմական նոր գործողություններ հրահրելու մասին տեղեկություններին, նշում է՝ Բաքուն երբևէ չի թաքցրել իր մտադրությունները և բացեիբաց հայտարարում է դրանց մասին:

Հուլիսի 14-ից սկսած ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով իրավիճակը սրվել է նաև Նախիջևանի սահմանին՝ Երասխ գյուղի ուղղությամբ: Այդ օրն առավոտյան ադրբեջանական զինուժի հետ ծավալված փոխհրաձգության հետևանքով զոհվեց մեկ հայ զինծառայող: Կրակոցները հայկական դիրքերի ուղղությամբ շարունակվեցին նաև հաջորդ օրերին: Այս լարվածությանը համընկավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային այցի հետ: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան նախ Երևանում հանդիպեց Փաշինյանի, ապա Բաքվում՝ Ալիևի հետ:

Եվրամիության ներկայացուցիչը Երևանում խոսեց նաև Արցախի կարգավիճակի հարցի մասին: Նա խնդրի կարգավորման չորս կետ նշեց․ առաջին՝ լուծման հասնել գերիների վերադարձի և ականապատման քարտեզների հարցում, երկրորդ՝ ձեռնամուխ լինել սահմանազատմանը՝ վիճարկվող տարածքներից հետ քաշելով երկու կողմերի զորամիավորումները, երրորդ՝ քննարկումներ սկսել ճանապարհների վերաբացման շուրջ և չորրորդ՝ քննարկել կարգավիճակի հարցը: Արցախի արտգործնախարարը ողջունում է Բրյուսելի՝ Արցախի կարգավիճակը կարևորող հայտարարությունները:

Ալիևը, որն անթաքույց հավակնություններ ունի Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ Զանգեզուրը բնորոշելով որպես Արևմտյան Ադրբեջանի պատմական տարածք, Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ խոսեց խաղաղության հաստատման մասին՝ հայտարարելով, թե Ադրբեջանը վերջ է դրել երկարատև հակամարտությանը և կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Դավիթ Բաբայանը շեշտում է՝ Ալիևի՝ խաղաղության մասին հայտարարությունները կեղծ են, Բաքուն շարունակում է գործել որպես ագրեսոր:

Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը ԵՄ պատվիրակության տարածաշրջանային այցը Հայաստանի համար դրական է որակում: Ըստ նրա՝ Եվրոպայի կողմից 2,6 միլիարդ եվրոյի աջակցությունը կարևոր է հետպատերազմական իրավիճակում: Փորձագետն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ, ըստ Շառ Միշելի հայտարարությունների, Բրյուսելը չի կիսում Բաքվի այն հռետորաբանությունը, թե Արցախյան խնդիր այլևս գոյություն չունի:

44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ-ի միջամտությունն Արցախյան խնդրի կարգավորման հարցում նվազել է: Բանակցությունները տեղի են ունենում ու որոշումներ են կայացվում մեծամասամբ Ռուսաստանի մասնակցությամբ: Սաֆրաստյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի այցը կնպաստի Մինսկի խմբի ձևաչափի վերակենդանացմանը:

Ռուբեն Սաֆրաստյանը, Շառլ Միշելի հայանպաստ քայլերին զուգահեռ, նաև խնդրահարույց կետեր է արձանագրում: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ՀՀ սուվերեն տարածքը, որտեղ մայիսի 12-ից գտնվում են թշնամական պետության զինված ուժերի ներկայացուցիչները, անվանել է «վիճելի տարածքներ»:

Երևանում փորձագետները միանշանակ չեն ընդունում ԵՄ ներկայացուցչի՝ «գերիների վերադարձ ականապատ քարտեզների դիմաց» ձևակերպումը, նշում են՝ սա Ադրբեջանի մոտեցումն է:

Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵՄ-ն էներգակիրների մասով կախվածություն ունի Ադրբեջանից: Այս տարի գործարկվել է Տրանս-Ադրիատիկ գազամուղը, որի միջոցով ադրբեջանական Շահդենիզ հանքավայրից գազը հասնում է Եվրոպա: Երեկ էլ Շառլ Միշելի հետ հանդիպմանն Ալիևը հայտարարեց, որ մեծացնել պատրաստվում են Եվրոպա ներկրվող գազի ծավալները:

Երևանում Արցախի կարգավիճակի հստակեցման մասին ուշագրավ հայտարարություն հնչեցրած Եվրոպական խորհրդի նախագահը Բաքվում Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ-ի միջնորդական առաքելությանը և Բրյուսելը պատրաստ է դրական դերակատարություն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու հարցում:

Բաքուն քաղաքական էլիտայի մակարդակով շարունակում է հակահայ քաղաքականությունը՝ հայտարարելով, որ Հայաստանի ներկայիս տարածքը արևմտյան Ադրբեջանի տարածքն է, իսկ Երևանը, Սյունիքը և Սևանը իրենց պատմական տարածքներն են: Հայաստանի ԱԳՆ-ից այսօր հակադարձել են՝ Ադրբեջանի օրակարգը որակելով շինծու:

«Փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը՝ ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։ Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ»,- ասված է հայտարարության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան