Ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց. ՀՀ ԱԳՆ

Լուրեր

05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
05.06.2026 | 00:29
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը
05.06.2026 | 00:22
Էս մարդիկ դրսից տղա են բերում ՀՀ-ի վրա ՌԴ խաղաղապահներին գնահատական չեն տվել․ Փաշինյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:02
Փաշինյանին և Թաթոյանին զրկեցին խոսքի իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:53
Նա, ով վարչական ռեսուրս կօգտագործի, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:45
Նախընտրական բանավեճի ճիշտ ու սխալ պնդումները․ Փաստերի ստուգման թարմացվող լրահոս
04.06.2026 | 23:43
Անդոնի Իրաոլան գլխավորեց «Լիվերպուլը»
04.06.2026 | 23:36
«Արթուր Օսիպյանը «Հաց բերողի» նման մահանալու ա` մնա ձեր խղճին». Թաթոյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:16
Ադրբեջանից տասնյակ ընկերություններ կառավարում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավերը․ OCCRP
04.06.2026 | 22:58
Դուք Օսիպյանին ասել եք թռած, գիտեք` դասալիքների դեմ է պայքարել. Սիմոնյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:43
«Կարապետյանի դատավճի՞ռն է», «Կարդացեք, իմ ձեռագիրը լավ գիտեք». Փաշինյանը` Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին

-Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հանդես է եկել մեկնաբանությամբ, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջներ։ Ինչպե՞ս եք գնահատում նմանօրինակ պահանջները։

Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային և պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։

Փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը՝ ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։ Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի կողմից հնչեցված Հայաստանի հանդեպ պատմական պահանջներին, ապա մեզ համար դժվար է ըմբռնել «պատմական» բնորոշման Ադրբեջանի չափանիշները։ Ստիպված ենք վերստին հիշեցնել, որ պատմությունը երբեք չի կարող լինել մի այնպիսի երկրի ուժեղ կողմը, որի թե՛ աշխարհագրական և թե՛ քաղաքական անվանումը մեկդարյա պատմություն ունի, իսկ ադրբեջանցի անվանումն անգամ դրանից էլ նոր է։

Հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև թշնամություն սերմանելու և պահպանելու Ադրբեջանի ղեկավարության ջանքերը մշտական սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։  Հայաստանին ռևանշիզմի մեջ մեղադրելուց առաջ Ադրբեջանը պետք է միջազգային հանրությանը բացատրի, թե որն է Բաքվի «ռազմավարի պուրակի» խորհուրդը, որը ոչ այլ ինչ է քան ռևանշիզմի և մարդատյացության ամոթալի «հուշարձան»։

Հայաստանը շարունակելու է հետևողականորեն հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, էթնիկ զտումների ենթարկված Արցախի տարածքների դեօկուպացիայի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն այդ տարածքներ հայ բնակչության վերադարձի դիրքերից։ Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը կարող է նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության համար։