Հայաստանի տնտեսությունը դեռ չի հասել 10 տարի առաջվա ցուցանիշին

Լուրեր

26.11.2024 | 21:23
Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում
26.11.2024 | 21:14
Ուժեղացված ծառայություն Երևանում. տարբեր կասկածանքներով բաժիններ է տեղափոխվել 22 անձ
26.11.2024 | 21:00
Ադրբեջանն ուզում է ԵՄ դիտորդներին ՀՀ-ից հանել, որ սահմանային բախումները չկանխարգելվեն․ Արման Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 20:46
Նախարարը՝ սկանդալի կենտրոնում. Factor TV-ի հրապարակման հետքերով փաստաբաններն ուսումնասիրություն են կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 20:44
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
26.11.2024 | 20:29
Գերմանիան իրավունք չունի Taurus-ներ մատակարարել. Շոլց
26.11.2024 | 20:14
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում
26.11.2024 | 20:00
Ես կողմ եմ Գյումրի-Կարս երկաթգծի շահագործմանը․ 1992-ին Թուրքիայի հետ բանակցելով՝ ստացանք 100,000 տոննա ցորեն․ Խոսրով Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 19:48
Թուրքիայում 70 կգ ոսկով բերման ենթարկված Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդը Բաքվում կալանավորվել է
26.11.2024 | 19:35
No comment. Ասլանյանը՝ Փաշինյանի խնդրանքի, Աղազարյանի` մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 19:22
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
26.11.2024 | 19:08
Մոսկվան բրիտանացի դիվանագետին զրկել է հավատարմագրումից և արտաքսում է երկրից
26.11.2024 | 18:57
Քննությունը նորմալ գնում է, չի կարելի եղածը ուրիշ հողի վրա ներկայացնել․ Հակոբ Ասլանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 18:42
Երեք ընդդիմադիր կուսակցություններ դիմել են Վրաստանի ԿԸՀ՝ իրենց պատգամավորական ցուցակները չեղարկելու համար
26.11.2024 | 18:30
Եթե ՌԴ-ն միջուկային ռումբ գցի Ուկրաինայի վրա, ՀՀ-ն չի՞ հրաժարվելու ՀԱՊԿ-ից, հայ-ռուսական պայմանագրից․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական իրականության՝ վերջին տարիներին բնորոշ ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ՀՀ կառավարության պատասխանատուները որքան շատ են տնտեսական աճի մասին խոսում, ՀՀ բնակչության կյանքը գնալով ավելի է վատանում։ Այս երևույթը անեծքի պես մի բան է դարձել Հայաստանի բնակչության գլխին։

ՀՀ կառավարությունը ամփոփեց անցած տարին, ըստ այդմ, հայտարարվեց, որ 7,7 տոկոսի տնտեսական աճ է եղել։ Եթե ավելի ճշգրիտ լինենք, ապա վերը բերված թիվը ոչ թե տնտեսական աճի, այլ «տնտեսական ակտիվության» ցուցանիշն է։ Նախկինում տնտեսական աճի ցուցանիշ, որպես այդպիսին, դիտարկվում էր համախառը ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) դրական տարբերությունը նախորդ տարվա համեմատ։ Այլ կերպ ասած, կարևորն այն է, որ աճի տարվա ընթացքում Հայաստանի բնակչության ստեղծածը (ներառյալ մատուցած ծառայությունները), որը կոչվում է ՀՆԱ։ Ուստի, Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները գնահատելու համար առավել կարևոր է հասկանալ, թե ՀՆԱ-ն ինչ վիճակում է գտնվում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2017 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 5 տրիլիոն 580 միլիարդ 116 միլիոն 900 հազար դրամ։ Նախորդ`2016 թվականի համեմատ ՀՆԱ-ն աճել է 512,2 մլրդ դրամով կամ նույնն է, թե 10,1 տոկոսով։ Առաջին հայացքից բավական լուրջ թվեր են, և նման պայմաններում Հայաստանի քաղաքացիների կյանքում ևս պետք է բարելավում լիներ, այսինքն՝ ամեն մեկն իր մաշկի վրա պետք է զգար «կյանքի լավացումը»։ Բայց նման բան տեղի չի ունենում։ Եվ այս երևույթը ունի շատ կոնկրետ բացատրություն։ Հայաստանը բացասական արտաքին առևտուր ունեցող երկիր է։ Այսինքն, մեր երկիրն արտահանած ապրանքների ընդհանուր արժեքից կրկնակի ավել ներկրում է, հետևաբար մեր տնտեսության իրական վիճակը միայն արտարժույթով, իսկ ավելի կոնկրետ՝դոլարով է տեսանելի։

Դոլարային արտահայտությամբ անցած տարվա ՀՆԱ-ն կազմել է 11 միլիարդ 625 միլիոն 243 հազար դոլար։ Այս թիվը ավելի փոքր է, քան 2008 թվականի ցուցանիշը։ Բանն այն է, որ 2008 թվականի ՀՆԱ-ն, որը դրամով 3 տրիլիոն 650 միլիարդ 49,8 միլիոն էր, դոլարային արտահայտությամբ կազմում էր 11 միլիարդ 967 միլիոն 376 հազար։ Այլ կերպ ասած, մեր տնտեսությունը դեռ չի հասել տասը տարի առաջվա ցուցանիշին։ Հենց այս փաստով է պայմանավորված, որ չնայած պաշտոնական վիճակագրությամբ աճ է ազդարարվում, բայց մարդիկ, միևնույն է, ավելի լավ չեն ապրում, քան տասը տարի առաջ։

Հայաստանի վիճակն ավելի հստակ պատկերելու համար պետության կյանքը ներկայացնենք ընտանիքի օրինակով։ Պատկերացրեք մի ընտանիք, որը ամսական վաստակում է 100 հազար դրամ, բայց մշտապես ծախսում է 200 հազար դրամ։ Ինչ-որ շրջան ընտանեկան բյուջեի բացը լրացվում է արտերկրում ապրող հարազատի ուղարկած գումարներով (արտերկրից եկող տրանսֆերտներ)։ Բայց այնպես է ստացվում, որ արտերկրում բնակվող հարազատի գործերը վատանում են, և նա դադարում է գումար ուղարկել կամ էլ շատ չնչին գումար է փոխանցում։ Այդ ժամանակ ընտանիքի հայրը սկսում է պարտքեր վերցնել, սակայն գումարները պարզապես վատնում է, տունն էլ մի կերպ գոյատևում է։ Այս վիճակը կարող է շարունակվել այնքան ժամանակ քանի դեռ պարտատերերը չեն եկել իրենց փողերի ետևից կամ, այլ կերպ ասած, քանի ԴԱՀԿ-ն չի թակել դուռը և տեղեկացրել՝ բնակարանի առգրավված լինելու մասին։

Վահագն Հովակիմյան