Ալիևը շարունակելու է սադրանքները, ամեն ինչ անելու է՝ Զանգեզուրից միջանցք պոկելու համար․ Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ

-Պարո՛ն Պողոսյան, նախ անվտանգային հարցերին անդրադառնանք։ Սահմանին Ադրբեջանի սադրանքները չեն նվազում։ Կրկին զոհ ունենք, այս անգամ՝ Նախիջևանի ուղղությամբ միջադեպի հետևանքով։ Երեկ երեկոյան էլ Շուշիից կրակահերթեր են արձակել, Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրեց։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքուն և որքա՞ն հեռուն կարող են գնալ այս սադրանքները՝ ըստ Ձեզ։

-Ընդամենը երկու օր առաջ ունեցել ենք նոր սադրանքներ, երբ փորձել են դիրքերն առաջ բերել, գաղափարը հենց դրանում է, որովհետև մայիսի 12-ից այն վարքագիծը, որ գործող իշխանությունները ստանձնել են, որ Ադրբեջանը կարող է առանց որևէ դիմադրության, պատժի հանգիստ ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք և տեղակայվել այնտեղ, որտեղ հարմար է։ Եվ եթե կարելի է Սյունիքում ու Գեղարքունիքում, ո՞վ է ասել, որ Նախիջևանի ուղղությամբ պետք է նույնը չանի։ Հենց դրա մասին էինք նախազգուշացնում անընդհատ, որ Արցախն է իրականում Հայաստանի անվտանգության երաշխավորը, Հայաստանն էլ՝ Արցախի։ Հայաստանն Արցախին դավաճանեց, չկարողացավ մինչև վերջ պահպանել հայրենիքի մեր այդ մասը, Արցախը հիմա թույլ վիճակում է, չի կարողանում որևէ կերպ իր վրա հարվածը վերցնել, Հայաստանը ստանում է այն, ինչ թշնամիները խոստանում են։

Նույն Ալիևի խոսքերը մեր լրատվականները երկու-երեք օր առաջ, զարմանք հայտնելով՝ Ալիևը նման բան է ասել, ինչպես կմեկնաբանեք․․․ բայց նույն Ալիևն ասում է՝ ես տասը տարի անընդմեջ հայտարարել եմ սրա մասին։ Դրանից առաջ էլ իր նախկիններն են ասել, որ «Զանգեզուրը համարում ենք մերը, Երևանն ենք համարում մերը, Սևանն ենք համարում մերը, Սևանի ափին թեյ ենք խմելու․․․»։ Իսկ մենք ինչ-որ անլրջության մեջ ապրում էինք։ Հունիսի 20-ին էլ որոշում կայացվեց, որ, երևի, ավելի լավ է թուրքի ու ադրբեջանցու հետ կամ իրենց լծի տակ ապրել, քան ինչ-որ չափով արժանապատվություն ունենալ, որ հայրենիք ունես և այդ հայրենիքին կարողանում ես տեր կանգնել։

Ադրբեջանը շարունակելու է սադրանքները, և Ալիևը հետ չի կանգնելու իր ասածներից։ Դա ստիպողական ճնշումների գործիքակազմի մի էլեմենտ է, որ հասնել այդ իրենց խոստումների ընդամենը մեկ կետին՝ ամեն ինչ անել, որ ունենան հիմնավորում՝ Զանգեզուրից միջանցք պոկելու։

-Ադրբեջանի նախագահը ոչ միայն ագրեսիվ հռետորաբանություն է օգտագործում, այլև Հայաստանին մեղադրում է խաղաղության չգնալու մեջ։ Ի՞նչ պետք է անի Հայաստանն ավելին։

-Ո՞ր Հայաստանը։ Իմ պատկերացմամբ՝ պետք է գաղափար ունենալ՝ արդյո՞ք Հայաստանում կա ընկալում, թե ինչն է հայրենիքը, ինչու են մեր նախնիները ժամանակին ձևավորել Հայաստանի Հանրապետություն, ինչու ենք սա համարում մեր տարածք, ինչ սխալ քայլեր ենք արել և հենց վաղվանից սկսենք ուղղել ու թույլ չտալ, որ Հայաստանը վերանա։

-Ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունն այլևս անելիք չունի՞։

-Ունի՝ իր շահերն առաջ տանել։ Իրենք իրենց շահերով են առաջնորդվելու, ինչո՞ւ պետք է որևէ մեկին մտահոգի հայկական կողմի շահերը։ Ունեն և շատ լավ անում են՝ իրենց երկրների շահերը տանում են առաջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան