Գերշահույթի հարկում, թե՞ քաղաքական հաշվեհարդար․ պղնձի արտահանմանն առնչվող նախագիծն ընդունվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.02.2026 | 19:34
Ադրբեջանի և Իրանի ՊՆ ղեկավարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել
06.02.2026 | 19:29
5 տարի հետախուզվող անձինք հայտնաբերվել են․ տղամարդիկ կալանավորված են
06.02.2026 | 19:15
Քոչարյանը և Սարգսյանը հասունացրել են պատերազմը՝ փոխանցել Փաշինյանին, որը չկանխեց․ ինչպես են իրավիճակ փոխելու նրանք․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 19:14
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
06.02.2026 | 19:00
Կեղծ ահազանգել են ԲԿ և շտապօգնության անձնակազմի մեկնելուց հետո հափշտակել տերմինալը․ ՔԿ
06.02.2026 | 18:50
ՌԴ-ն դադարեցնում է ռուսական անձնագրերի տրամադրումը Աբխազիայի  տարածքում
06.02.2026 | 18:43
ԱԺ ընտրությունը կլինի հունիսի 7-ին. նախագահի հրամանագիրը
06.02.2026 | 18:40
Սաուդյան Արաբիայում չեն հասկանում Ռոնալդուի դիրքորոշումը
06.02.2026 | 18:32
Քննարկվել են Հայաստան-Ղազախստան ուղիղ չվերթերի վերականգնման հարցեր
06.02.2026 | 18:23
Էստոնիան գիշերներն ամբողջությամբ կփակի Ռուսաստանի հետ սահմանը
06.02.2026 | 18:14
Իրավապաշտպան ՀԿ-ների բաց նամակը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ հայ գերիների հարցով
06.02.2026 | 18:05
Միքայել արքեպիսկոպոսի կալանքը փոխվեց//Բաքուն բողոք է ներկայացրել հայ մարզիկների դեմ ՄՕԿ-ին․ ԼՈՒՐԵՐ
06.02.2026 | 17:50
100% սուբսիդավորում և AWS փորձագիտական աջակցություն՝ ԲՏԱ նախարարության նոր ծրագրում
06.02.2026 | 17:41
Պեսկովը Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունները կառուցողական և շատ բարդ է անվանել
06.02.2026 | 17:38
Նորբերտո Բալեկյանն անվրեպ է իրացրել հետխաղյա 11-մետրանոցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային Ժողովն այսօր արտահերթ ռեժիմով, արագացված կարգով ընդունեց պղնձի և մոլիբդենի խտանյութերի, ֆերրոմոլիբդենի և հարակից այլ ապրանքների արտահանումից լրացուցիչ գումարներ գանձելու մասին նախագիծը։ Այն ներկայացրել էր Կառավարությունը։ Ըստ հիմնավորման՝ նշված ապրանքներն արտահանողները, որոնցից ամենախոշորը  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, գերշահույթներ են ստանում։

«2021 թվականին միջազգային շուկաներում այս երկու մետաղների գները կտրուկ աճ են արձանագրել, մոտավորապես՝ 50 տոկոսով։ Արդեն տարվա սկզբից մետալուրգիական հանքարդյունաբերական ընկերությունները վայելում են այս գերշահույթները»,- Կառավարության նիստի ընթացքում նշեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Պղնձի և մոլիբդենի միջազգային գներն իրոք աճել են։ 2020 թվականի անկումից հետո՝ այս տարի ամենաբարձր գինը գրանցվել է հունիսին։

Տնտեսագետ, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ այս նախագիծը ծառայում է ոչ թե հայտարարված նպատակին, այլ մահակ է՝ քաղաքական հակառակորդին ճնշելու համար։

«Այն նպատակը, որ դրված է նախագծի հիմնավորման մեջ, նորից բացառապես պոպուլիստական է։ Բայց իրական նպատակադրման հետ էլ որևէ աղերս չունի, որովհետև իրականում այս նախագիծը քաղաքական հետապնդում է կենկրետ տնտեսական ոլորտի նկատմամբ, որը, այսպես ասենք, ունի ընդդիմադիր կեցվածք օրվա իշխանական խմբակին»,- նշում է Թադևոս Ավետիսյանը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայում Հայաստանի ամենախոշոր հարկատուներից է։ 2018-ից սկսած այս ընկերությունը տարեկան վճարում է 40-50 մլրդ դրամ հարկ։ Դեռ նախընտրական փուլում ընկերությունն ուշադրության կենտրոնում հայտնվեց Սյունիքում ՔՊ առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկի համատեքստում։

«Հայաստանի ժողովուրդն իր փայաբաժինն է ունենալու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Ես ուզում եմ գաղտնիք բացել։ Հիմա բանակցային գործընթաց է տեղի ունենում այդ մասով։ Հույս ունեմ՝ բանակցային գործընթացում ոմանք կառուցողական դիրքորոշում կունենան։ Չունենան՝ Հայաստանի ժողովուրդը ԶՊՄԿ-ի իր բաժինը, թեկուզ ազգայնացման մասին օրենքով, ստանալու է»,- Սյունիքում նախընտրական քարոզչության ընթացքում ասել էր ՔՊԿ առաջնորդը։

Ազգային Ժողովում նախագծի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ այս հայտարարություններին ու նշեց, որ ավելի լավ է, որ Կառավարությունը գնում է ոչ թե ընկերության մասնաբաժնի ազգայնացման ճանապարհով, այլ փաստացի մեծացնում է եկամուտներն այս տուրքերի միջոցով։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ եթե այս նախագիծը ներկայացվում է որպես լուծում, ապա այսօր Ազգային Ժողովում պետք է ներկայացվեին նաև այդ եկամուտները թոշակների բարձրացմանը և այլ կարևոր ծախսերի ուղղված նախագծեր։

Կառավարության ներկայացուցիչներն էլ պնդում են՝ նախագիծն ընդունվել է որպես ժամանակավոր լուծում՝ մինչև կնախագծվի ոլորտի համապարփակ կարգավորում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան