Միջազգային հանրությունը խիստ բացասական կարձագանքի, եթե ԲՏԱ նախարարության նախագիծն ընդունվի․ Աշոտ Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Ի դրաֆթ» համակարգում օրեր առաջ որոշման նախագծեր է շրջանառել, որոնք ոչ միանշանակ են ընդունվել հանրության կողմից:  Նախագծերից մեկով  առաջարկվում է  e-gov.am  հարթակում այսուհետ չհրապարակել  պետական աշխատակիցների գործուղումների  նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, հանդիպման ժամանակ ընդունված որոշումների մասին տեղեկությունները։ Մյուս նախագծով էլ առաջարկվում է e-gov.am կայքից հեռացնել մեկ անձից իրականացված գնումների մասին տեղեկատվությունը:

Նախագծերի հիմնավորումը հետևյալն է՝ հաշվետվություններում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից:

«Ազգային անվտանգության շահերից ելնելով՝ փակել տեղեկատվությունը. հիմնավորվա՞ծ է ԲՏԱ նախարարության նախագծի անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց. «Եթե խոսում ենք ազգային անվտանգության մասին, ապա կոռուպցիան որպես անվտանգության սպառնալիք, պետք է ավելի ցածր մակարդակի իջեցվի, բայց դեռևս դաշտ կա կոռուպցիոն ռիսկերի համար, և նմանատիպ օրինագծերը լրացուցիչ ռիսկեր են ստեղծում: Այս տեսանկյունից լուրջ փորձաքննության կարիք ունի այս գաղափարը:

Աշոտ Մելիքյանը նաև ընդգծեց, որ միջազգային հանրությունը խիստ բացասական կարձագանքի, եթե ԲՏԱ նախարարության նախագիծն ընդունվի:

Մանրամասները՝ տեսանյութում: