Էրդողանն անդրադարձել է Ստամբուլի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պարսպին պարելու միջադեպին

Լուրեր

01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
01.04.2026 | 20:14
Ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը
01.04.2026 | 20:00
Փաշինյանի թիկնապահը խփել է վարչապետին հարվածելու փորձ կատարած տղային․ նոր տեսանյութի հետքերով. ՏԵՍԱՆՅՈւԹ
01.04.2026 | 19:48
Փաշինյանը՝ Պուտինին․ «ՌԴ անձնագրով քաղաքացիները չեն կարող լինել վարչապետի թեկնածու». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:40
Լիզինգ․ ավելի քան 70 ընկերություն՝ մեկ հարթակում․ ապրիլի 10-ին կմեկնարկի LEASING EXPO 2026-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:31
Մենք լիովին հանգիստ ենք վերաբերվում․ Պուտինը՝ ՀՀ-ԵՄ մերձեցման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:20
«Չենք կարողանում բացատրել մեր ժողովրդին՝ ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց». Փաշինյանն արձագանքել է Պուտինին ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:12
Մենք չենք միջամտում, բայց ոմանք ազատազրկված են, չնայած՝ ռուսական անձնագիր ունեն․ Պուտինը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պարսպին երիտասարդների պարելու միջադեպին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Եկեղեցու պատին ցուցադրված անհարգալից վերաբերմունքը ես տեսնում եմ որպես սադրանք՝ ընդդեմ մեր միասնության ու համերաշխության տոնական այս օրերին: Մեր բոլոր հայրենակիցների կրոնական ազատությունը պաշտպանելը մեր պարտքն է»,- հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք՝ Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում մի քանի երիտասարդներ բարձրացել էին հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պատին ու սկսել պարել։ Նրանց մասնակցությամբ տեսանյութը համացանցում արագորեն տարածում է գտել՝ տարաբնույթ քննադատությունների տեղիք տալով։

Ստամբուլի նահագապետարանը նախօրեին հայտարարություն է տարածել, որ եկեղեցու պատին պարողները ձերբակալվել են։

«Երեք քաղաքացիները, որոնք մասնակցել են այդ գործողությանը, ձերբակալվել են։ Հետաքննություն է սկսվել։ Մենք դատապարտում ենք սրբավայրերի նկատմամբ այս նողկալի պահվածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս միջադեպին անդրադարձել է նաև Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փալյանը՝ դատապարտելով երիտասարդների արարքն ու ՆԳ նախարարությանը կոչ արել՝ հետաքննություն սկսել տեղում աշխատող ոստիկանների նկատմամբ։

Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը նույնպես դատապարտել է այս գործողությունը։

«Մենք դատապարտում ենք Սուրբ Թագավոր եկեղեցու նկատմամբ անարգանքի այս գործողությունը։ Նման ակցիաները՝ ուղղված մզկիթների, եկեղեցիների, սինագոգների դեմ, անհարգանք են բոլորի հանդեպ, մենք այն գնահատում ենք որպես սադրանք»,- թվիթերյան իր էջում գրել էր Չելիքը։

Էմմա Չոբանյան