Ստամբուլում հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին պարողները ձերբակալվել են

Լուրեր

24.08.2026 | 17:12
Իտալական Suardi-ն դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության
24.08.2026 | 17:01
Ես չեմ նահանջելու, արմատախիլ ենք անելու քրեական ենթամշակույթը. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 16:57
Զելենսկին հայտնել է, որ «փոխանակման հատուկ փուլի» շրջանակում Ուկրաինա է վերադարձել 10 զինծառայող
24.08.2026 | 16:47
Ռուսաստանի հավաքականը դարձյալ չի մասնակցի շախմատի Համաշխարհային օլիմպիադային
24.08.2026 | 16:39
Ոչինչ թող ՀՀ-ն ոչնչանա, բայց 3000 թուրք ու ադրբեջանցի հետը վնասվի․ էս ի՞նչ մոտեցում ա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 16:30
ՀՀ-ն գնում է ԵՄ․ հանրաքվեն՝ դիմումից հետո, վիզաների ազատականացումը՝ 2029-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 16:20
Լոնդոնը թույլատրել է Կիևին փոխանցել Storm Shadow հրթիռների մասին գաղտնի տեղեկատվություն՝ դրանք Ուկրաինայում արտադրելու համար
24.08.2026 | 16:18
«Արարատը» դիրքորոշում է հայտնել «Փյունիկի» դեմ խաղում Վարազդատ Հարոյանի հեռացման վերաբերյալ
24.08.2026 | 16:14
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
24.08.2026 | 16:09
Պայմանագրային զինծառայող է մահացել
24.08.2026 | 16:07
Գիտեմ, որ անգլերենի և ռուսերենի իջևանյան բարբառներին փայլուն տիրապետում եք, հարցս հայերեն էր․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 15:55
Թուրքիայի Հաթայ նահանգում հայկական եկեղեցին ավերակների է վերածվել
24.08.2026 | 15:44
Պապիկյանը եղել է այդ զորամասում դեպքից երկու օր առաջ. որպես ի՞նչ. Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 15:38
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանին
24.08.2026 | 15:27
ԱՄՆ-ը պատրանքներ չունի Ռուսաստանի կողմից պատերազմը դադարեցնելու ցանկության վերաբերյալ, իսկ Չինաստանն այլևս չպետք է լռի․ Զելենսկի
Բոլորը

Ստամբուլի Քադըքյոյ վարչական շրջանում հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին պարող տղամարդիկ ձերբակալվել են։ Այս մասին նշվում է քաղաքի վարչակազմի հայտարարություն մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Երեք քաղաքացիները, որոնք մասնակցել են այդ գործողությանը, ձերբակալվել են։ Հետաքննություն է սկսվել։ Մենք դատապարտում ենք սրբավայրերի նկատմամբ այս նողկալի պահվածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ նախօրեին մի խումբ երիտասարդներ փողոցում պարեր էին կազմակերպել այն շրջանում, որտեղ գտնվում է հայկական եկեղեցին։ Մի քանի  տղամարդ բարձրացել է եկեղեցու պարսպին ու պարել։ Նրանց մասնակցությամբ տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում։

Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը նույնպես դատապարտել է այս գործողությունը։

«Մենք դատապարտում ենք Սուրբ Թագավոր եկեղեցու նկատմամբ անարգանքի այս գործողությունը։ Նման ակցիաները՝ ուղղված մզկիթների, եկեղեցիների, սինագոգների դեմ, անհարգանք են բոլորի հանդեպ, մենք այն գնահատում ենք որպես սադրանք»,- թվիթերյան իր էջում գրել է Չելիքը։

Նշենք, որ այս միջադեպին ավելի վաղ անդրադարձել էր նաև Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փալյանը՝ դատապարտելով երիտասարդների արարքն ու ՆԳ նախարարությանը կոչ արել՝ հետաքննություն սկսել տեղում աշխատող ոստիկանների նկատմամբ։

Էմմա Չոբանյան