Լավ հարց էր, դուր եկավ. Հարությունյանը Վահե Գրիգորյանի՝ վարչապետի պաշտոնավարմանն առնչվող հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

«Այն, որ վարչապետը նշանակվում է իշխող ուժից, որը նախատեսված է նաև Սահմանդրությամբ, իր էությամբ չի փոխում վարչապետի ինստիտուտի դերը մեր սահմանադրաիրավական կարգավորումների տիրույթում»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝  պատասխանելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վարչապետի պաշտոնավարաման շարունակականության սահմանադրականության վերաբերյալ հարցին, ընդ որում՝ նշելով նաև, որ լավ հարց հնչեց:

Հարությունյանը հավելեց, որ չի կարելի վարչապետին հավասարեցնել ուղղակի ընտրություններով ընտրված պաշտոնյայի հետ: Նա վստահեցրեց, որ երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը ծռմռել և հարմարեցնել սեփական շահին, որ ԱԺ-ն պետք է դադարեցնի իր լիազորությունները, որովհետև արհեստականորեն մեկ անձ, մանիպուլյացիայի ենթարկելով խորհրդարանական մեծամասնությանը,  հրաժարական է տալիս, մարդ չի ընտրվում, հանդիպում է մյուս խմբակցությունների հետ, ճնշում է գործադրում կամ համոզում է:

«Սահմանադրի տրամաբանությունն ամենևին  շաղկապված չէր վարչապետի հրաժարականի  ինստիտուտի այլ նպատակներով օգտագործելու համար: Իսկ վարչապետը հրաժարական է տալիս, որպես կանոն, օրինակ, իր գործունեության ընթացքում երկիրը կրում է վիթխարի ինչ-որ կորուստ, երկրի ներսում տեղի է ունենում այնպիսի երևույթ, որը խոսում է  այն մասին, որ  այս անձը այլևս չի կարող  ղեկավարել  գործադիր իշխանությունը: Այսինքն՝ հրաժարական տալու ինստիտուտը բառացի էլ նույնն է նշանակում՝ ես հրաժարվեցի այս պաշտոնից: Իսկ ֆոկուսներով՝ այդ պարագայում հրաժարավեցի, բայց այդքան էլ  չհրաժարվեցի, շարունակում եմ մնալ վարչապետի պաշտոնակատար, բացարձակապես Սահմանադրությամբ պաշտպանվող արժեք չէ»,- նշեց Հարությունյանը:

Դ. Հարությունյանի կարծիքով, այն, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելը էապես տարբերվում է  ողջ կառավարության  հրաժարական ներկայացնելուց, ակներև է, բազմաթիվ են օրինակներ նաև նույն մոդելի այլ երկրներում:

Մանրամասները՝ տեսանյութում: