Օգո՞ւտ, թե՞ վնաս․ ինչու են օտարերկրացիները պատվաստվում անվճար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 108 հազար 107 քաղաքացի։ Առողջապահության նախարարությունից ասում են՝ չկա առանձին վիճակագրություն, թե նրանցից քանիսն են օտարերկրացիներ, բայց օր օրի մեծացող հոսքից ակնհայտ է՝ Հայաստանում պատվաստված օտարերկրյա քաղաքացիների մասնաբաժինը գնալով աճում է։  Օրեր առաջ հայ-իրանական սահմանին անգամ հերթեր էին գոյացել․ բազմաթիվ իրանցիներ շտապում են Հայաստան՝ COVID-19-ի դեմ անվճար պատվաստվելու։ Պետական եկամուտների կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ այս պահին սահմանին հերթեր չկան, փոխարենն ամեն օր բազամամարդ հերթեր են գոյանում Երևանի Հյուսիսային պողոտայում։

Իրանցիների խոսքով՝ 82 միլիոն բնակչություն ունեցող Իրանում պատվաստանյութի պակաս կա, առկա պատվաստանյութերն էլ հիմնականում որակյալ չեն, ընդ որում՝ առաջնային պատվաստվում են միայն ռիսկի խմբում գտնվող անձինք։

Երևանի Հյուսիսային պողոտայում տեղակայված կորոնավիրուսի դեմ պատվաստում իրականացնող շրջիկ կայանի մոտ իրենց հերթին սպասող օտարերկրացիները գիշերում են հենց այնտեղ՝ խախտելով բնակիչների անդորրը։

«Գալիս են, գիշերն այստեղ են մնում։ Բնակիչներն ասում են՝ խանգարում են իրենց անդորրը»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը։

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիները պատվաստվում են անվճար։ Օրեր առաջ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց՝ այդ քայլին են գնացել մարդասիրական սկզբունքներից ելնելով, ինչը բարձրացնում է պետության վարկանիշը։ Իսկ թե Հայաստանում պատվաստվաստված քաղաքացիներից քանիսն է օտարերկրացի, նախարարի պաշտոնակատարը դժվարացավ պատասխանել․ «Պատվաստվածների ընդհանուր տոկոսի մեջ բավական փոքր է, չեմ կարող ասել»։

ԱՆ ՀՎԿԱԿ Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը նշում է, որ Հայաստանում ավելի շատ պատվաստվում են Իրանի, ապա՝ Հնդկաստանի քաղաքացիները։

Նա նկատում է, որ վերջին օրերին պատվաստումային գործընթացի որոշակի աշխուժացում է դիտվում։ Մասնագետի կարծիքով՝ դա կապված է նաև Հայաստանում օտարերկրա քաղաքացիների պատվաստումների հետ․ «Օտարերկրյա քաղաքացիների պատվաստումն ազդում է մեր բնակչության պահանջարկի ձևավորման վրա, այդ նպատակով էլ իրականացվում է դա»։

Շրջիկ կետում պատվաստում իրականացնող թերապևտը ևս փաստում է՝ պատվաստվողների մեծ հոսք կա, սակայն արտահերթ պատվաստում են ՀՀ քաղաքացիներին, որից հետո միայն, ըստ հերթականության, օտարերկրացիներին։

Հուլիսի 15-ից արդեն ուժի մեջ կմտնի այն դրույթը, ըստ որի՝ Հայաստանում կարող են անվճար պատվաստվել միայն այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք տասը օր և ավելի գտնվել են ՀՀ-ում։ Հուլիսի 15-ից օտարերկրացիների համար հասանելի կլինի միայն «ԱստրաԶենեկա» պատվաստանյութը։ Գրիգորյանի խոսքով՝ նման որոշում կայացվել է՝ հաշվի առնելով երկրում առկա պատվաստանյութերի քանակը, գնահատելով դրանց պահանջարկը, նաև հաշվարկելով 2-րդ դեղաչափի անհրաժեշտությունը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան