Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես փակվել է

Լուրեր

14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը անվտանգության նկատառումներով մարտի 5-ին փակ կլինի։ Դեսպանատան պաշտոնակայքում տեղ գտած հայտարարությամբ  կոչ է արվել ԱՄՆ քաղաքացիներին՝ հեռու մնալ մարդաշատ վայրերից և դեսպանատան տարածքից։ Նաև  զբոսաշրջային վայրեր, առևտրի կենտրոններ, սպորտային և զվարճանքի կենտրոններ այցելելու դեպքում զգոնության կոչ է արվել։

«Ձեր ընտանիքին և ընկերներին տեղեկացրեք ձեր անվտանգության վիճակի մասին, հետևեք թեմայի վերաբերյալ տեղական մամուլի հրապարակումներին և աշխատեք ուշադրություն չգրավել», -ասված է ԱՄՆ քաղաքացիներին ուղղված հայտարարությունում։

Տեղեկացվել է, որ անցագրերի ստացման, անձնագրերի թարմացման, նոտարական գործողությունների համար այսօր դիմումներ չեն ընդունվելու։ ԴԵսպանատունն իր աշխատանքները կվերսկսի այն ժամանակ, երբ անվտանգության սպառնալիքները կվերանան։

Նշենք նաև, որ Անկարայի նահանգապետարանը ևս հանդես է եկել թեմայի վերաբերյալ հայտարարությամբ։ Ըստ այդմ՝ ամերիկյան աղբյուրները թուրքական  հետախուզական կառույցներին տեղեկացրել են, որ ԱՄՆ-ի դեսպանատան և քաղաքացիների դեմ ուղղված ահաբեկչական գործողություններ կարող են իրականացվել։ «Անվտանգության միջոցառումները խստացվել և անհրաժեշտ հավելյալ միջոցներ են ձեռնարկվել», -ասված է հայտարարությունում։