ԵԱՀԿ ՄԽ-ն մերժեց Ալիևին. Բաքվում հիստերիայի մեջ են, Երևանում ողջունում են դեսպանների քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 9-ին Ադրբեջանի կառավարության հրավերով Շուշի էին այցելել այդ երկրում հավատարմագրված 46 պետությունների դեսպաններ։ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները թեև հրավիրված են եղել, սակայն չեն մասնակցել շրջայցին։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնականը տեղի ունեցածն անվանել էր «դեմարշ» և երեք գերտերություններին մեղադրել «հայամետ» դիրքորոշման մեջ։

Երևանում փորձագիտական շրջանակները երեք դեսպանների մոտեցումը հայկական կողմի համար դրական քայլ են որակում: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության երկրների դիավանագիտական ներկայացուցիչների՝ Շուշի չգնալը պայմանավորում է Արցախի կարգավիճակի հարցի լուծված չլինելով։

Դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ: Եվ այժմ պաշտոնական Բաքուն չի թաքցնում իր վիրավորանքն ու դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների դեմարշի նկատմամբ։

Ստեփան Գրիգորյանն ասում է՝ Բաքուն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին տանելով Շուշի՝ ցանկանում է աշխարհին փաստի առաջ կանգնեցնել, ցույց տալ, որ ԼՂ հիմնախնդիր գոյություն չունի, սակայն, ըստ քաղաքագետի, այս առանցքային պետությունների դիվանագետների մերժումը կանգառի մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանին:

Ուշագրավ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նախագահող Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի դեսպանների մերժման ֆոնին՝ Երևանում նույն օրը տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի ղեկավարների հանդիպումը, որտեղ կողմերը պատերազմից հետո առաջին անգամ հրապարակային բարձրացրին Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրը:

Դիվանագետ Արա Պապյանի խոսքով՝ պատահական չէ, որ Հայաստանի և Արցախի ղեկավարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պետությունների դիվանագետների՝ Շուշի չգնալու օրը քննարկում են Արցախի կարգավիճակի հարցը: Ըստ նրա՝ սա Երևանից նրանց ուղղված հատուկ ուղերձ էր:

Արա Պապյանը, սակայն, կարծում է, որ հայկական կողմը չպետք է շատ ոգևորվի դեսպանների Շուշի չգնալու փաստից: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ, մասնավորապես, ՌԴ-ն Ադրբեջանին ԵՏՄ և ՀԱՊԿ կազմեր ներգրավելու ցանկություն ունի, և դեսպանների քայլը կարող է այլ ենթատեքստ ունենալ:

Ադրբեջանական լրատվամիջոցները խնդրի կապակցությամբ պարզաբանում են խնդրել նաև Ռուսաստանի դեսպանությունից, սակայն առայժմ պաշտոնական պատասխան չի հրապարակվել։ Թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանների կողմից Ալիևին մերժումն ինչ առարկայական ազդեցություն կունենա Արցախյան խնդրի կարգավորման հարցում, ժամանակը ցույց կտա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան