Ասֆալտին պառկեցնելն իրական կյանքում տեղի է ունենում. Վարդևանյանը՝ դատախազության ներկայացուցչին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով դատաքննության ընթացքում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն անդրադարձավ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»- ի հետ կապված դեպքին:

Վարդևանյանը, դիմելով դատախազ Սևակ Հովհաննիսյանին, մեջբերեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մի հատված՝ այն դիտարկելով որպես ատելության խոսք, սպառնալիք «Ես զգուշացրել էի, որ աշխատողների նկատմամբ չփորձեք քաղաքական ներգործություն ցուցաբերել, դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու, ինչ հայտարարեք, չհայտարարեք, ձեր հարցը լուծված է, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին»։

Հովհաննիսյանն արձագանքեց՝ ընդգծելով, որ այսպիսի հարցեր չէին լինի, եթե ՔՊ ղեկավարի խոսքը ներկայացվեր ամբողջ ծավալով: «Նյութերով փաստվել է, որ յուրաքանչյուր այդպիսի արտահայտություն կատարելուց առաջ կամ հետո բանախոսի կողմից շեշտվել է մուրճի սիմվոլ լինելը՝ օրենքի դիկտատուրա հաստատելու տեսանկյունից: Բացի դրանից՝ նշվել է, որ այդ խոսքերը ֆիզիկական իմաստով չպետք է հասկանալ. այդ արտահայտությունները քաղաքական խոսք են»:

«Ասֆալտին պառկեցնելն իրական կյանքում տեղի է ունենում»,- նկատեց Վարդևանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: