ՍԴ-ն ընտրությունների վիճարկման դիմումների քննությունը պետք է ավարտի մինչև հուլիսի 17-ը

Լուրեր

14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
Բոլորը

Սահմանադրական դատարանի մասին օրենքը Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծման համար սահմանում է 15-օրյա ժամկետ՝ ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումները ստանալու պահից սկսած՝ ներառելով նաև հանգստյան օրերը։ ՍԴ-ն դիմումները քննում է նաև աշխատանքային ժամի ավարտից հետո։

Սահմանադրական դատարանը քաղաքական ուժերի դիմումները ստացել է հուլիսի 2-ին, ուստի, համաձայն օրենքի, վերջնական որոշումը պետք է կայացվի հուլիսի 17-ին՝ դիմումների մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո: Հնարավոր է՝ դիմումների քննությունը, որը մեկնարկել էր հուլիսի 9-ին, ավարտվի ավելի շուտ, քան կլրանա 15-րդ օրը։ ՍԴ-ն 4 դիմումները քննում է միասին։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկում է 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները՝ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։

Դիմումների քննությունից հետո Սահմանադրական դատարանը կընդունի հետևյալ որոշումներից որևէ մեկը․

1) Ազգային ժողո վի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ;

2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և՝

ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները;

բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը;

գ. նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:

Նշենք, որ ՍԴ-ում «Հայաստան» դաշինքը պահանջում է կա՛մ անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ, կա՛մ մանդատները նորից բաշխել։ Հիշեցնենք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ին ամփոփած վերջնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններում ստացել է քվեների 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22%-ը:

Արփի Հակոբյան