ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Նիկոլ Փաշինյանի հումորային արձագանքն ու Տարոն Մարգարյանի կողմնակիցների վիրավորանքները․ Մարիաննա Գրիգորյանը բացահայտումներ է անում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լուրեր

07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Բոլորը

«Շատ պաշտոնյաներ հումորով են վերաբերվում իրենց ծաղրանկարներին, բացահայտ դրական ձևով իր ծաղրանկարին արձագանքել է, օրինակ, Նիկոլ Փաշինյանը՝ ցույց տալով, որ ունի հումորի զգացում, իսկ, օրինակ, Արմեն Աշոտյանը ժամանակին արտահայտվել է, որ նույնացնում է մեզ «Շառլի Էբդոյի» հետ։

Բացի այդ՝ որոշ պաշտոնյաների հարազատներ սոցցանցերում վիրավորական մեկնաբանություններ են թողնում մեր աշխատանքների առթիվ, օրինակ՝ շատ ակտիվ են քաղաքապետարանի աշխատակիցները՝ Տարոն Մարգարյանի ծաղրանկարների հետ կապված դեպքերում»,-ասում է «Մեդիալաբի» տնօրեն և գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։

Նրա խոսքով՝ եթե, օրինակ, տասը տարի առաջ դաշտում ազատ ստեղծագործողների նկատմամբ նկատելի էին ակնհայտ բռնություններ, հիմա, կարելի է ասել, վերահսկողությունն է գերիշխողը: «Նույնիսկ երիտասարդ քաղաքական գործիչների մոտ անհասկանալի ձևով շարունակվում է գերիշխել սովետական մտածելակերպը։ Քաղաքական գործիչների լայնախոհության մասին խոսք լինել չի կարող, հատկապես, եթե հաշվի առնենք, թե, օրինակ, եվրոպական երկրներում պաշտոնյաներն ինչ հումորով են արձագանքում իրենց ծաղրանկարներին, իրենց մասին նյութերին։ Այս առումով Հայաստանում երկար ճանապարհ ունենք անցնելու»,- ասում է մեր զրուցակիցը։

Նա մտահոգություն է հայտնում հանրության շրջանում տիրող վախի մթնոլորտի առնչությամբ․ «Մեր ցուցահանդեսների շրջանակում այցեր ենք կատարել մարզեր և ինձ շատ մտահոգել է տեղացիների շրջանում գերիշխող վախը, շատերն ուզում էին մոտենալ մեզ, արձագանքել, բայց հապաղում էին։ Այդ առումով ամենաազատը Վանաձորն էր, որտեղ մարդիկ շատ ոգևորված էին։ Բայց, ընդհանուր առմամբ, շատերի շրջանում տարածված է այն մտայնությունը, որ իրենք այս իրականությունում ոչինչ չեն կարող փոխել»։

Նա անդրադառնում է նաև ՀՀ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշմանն ու Երևանի ավագանու նիստերին լրագրողների մուտքն արգելելու մասին քննարկումներին: «Եթե կառավարությունը նորմալ աշխատում է, թաքցնելու բան չունի, չպետք է վախենա լրագրողների ներկայությունից։ Սա հիշեցնում է Սերժ Սարգսյանի գործելաոճը, նրա ասուլիսներին ներկա են լինում սահմանափակ թվով լրագրողներ, հարցերը զտվում են, ուղիղ հեռարձակում չի լինում։ Հիմա ես տեսնում եմ այդ գործելաոճը կառվարություն բերելու միտում։ Սակայն դռներ փակելով որևէ հարց չի լուծվելու, դրանից կառավարությունն ավելի լավը չի դառնալու»,-շեշտում է «Մեդիալաբի» գլխավոր խմբագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան