Ննջասենյակը՝ դասարան, հյուրասենյակը՝ ուսուցչանոց, զուգարանը՝ դրսում․ Արեգնադեմի դպրոցի պայմանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ամասիա խոշորացված համայնքի Արեգնադեմ բնակավայրի միջնակարգ դպրոցը, որը 30-ամյա պատմություն ունի, մինչև օրս գործում է բնակելի երեք տներում։

Ննջասենյակներն ու հյուրասենյակները մի կերպ կարողացել են հարմարեցնել դասասենյակային պայմաններին․ Ամասիայի խստաշունչ ու երկարատև ձմռան պայմաններում նավթի վառարաններով ջեռուցել ու դասապրոցես կազմակերպել։

Դպրոցի գերխնդիրը ներսում կոյուղի, ինչպես նաև ջրամատակարարում չունենալն է։ Ջուրը հոսում է բակում տեղադրված ծորակից, ներսում զուգարաններ չկան։ Ինչպես գյուղի բոլոր տների, այնպես էլ դպրոցի զուգարանները հորային տիպի են։

«Գյուղում ջրամատակարարում կա, ծորակի ջուրը ստիպված ենք մի քիչ բաց թողնել, որպեսզի չսառի։ Պատահել է, որ երեխեքից մեկը պատահաբար փակել է ծորակը , շատ ենք տանջվել բացելու համար։ Ձմեռն ասում ենք՝ ջուրը չփակեք, գարունն ու ամառն ասում ենք՝ փակ պահեք»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց տնօրեն Հասմիկ Սահակյանը։

Դպրոցն անցած ուսումնական տարում ունեցել է 44 աշակերտ, 12-րդ դասարանցիներ չեն եղել։ Այս տարի կունենան 8 հոգանոց առաջին դասարան ու աշակերտների թիվը կդառնա 52։

Դպրոցի տնօրեն Հասմիկ Սահակյանն ասաց, որ շուտով հրաժեշտ կտան վատ պայմաններին, քանի որ վերջապես կառուցվում է դպրոցի նոր շենքը, որը պիտի լինի մոդուլային։ Այն նախատեսված կլինի մինչև 100 աշակերտի համար։ ՀՀ-ում նախատեսված է 22 մոդուլային դպրոցի կառուցում, որից մեկն Արեգնադեմինն է․ շինարարությունը կտևի մոտ երկու տարի։

«Նոր դպրոցում նաև արևային կայան են կառուցելու, որի շնորհիվ ջեռուցում, տաք ջուր ենք ունենալու, նաև սպորտդահլիճ, բաղնիք»,- ասում է դպրոցի տնօրենը։

Կառուցվող դպրոցի շինհրապարակում աշխատանքներն արդեն սկսվել են։

Արեգնադեմ բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Պողոսյանն նշեց, որ դպրոցի շենքի կառուցումն անընդհատ հետաձգվում էր, թեև նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ միշտ կատարվում էին։ Դպրոցը լինելու է միահարկ, կունենա խաղահրապարակ, սպորտդահլիճ, ճաշարան, ջերմոց, համակարգչային դասարան, գրադարան։

Արմիկ Մովսիսյան