Հուլիսի 5-ի կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական ԶՈՒ-ի ներկայությունը ՀՀ գյուղերի հարևանությամբ, ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է. ՄԻՊ

Լուրեր

12.12.2025 | 18:19
Երևանի դպրոցների մեծ մասում արգելվել է էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը
12.12.2025 | 18:09
Շառա Բուլետի արձագանքն Արման Ծառուկյանի հետ մենամարտին
12.12.2025 | 18:02
Պոլիկլինիկաներում աշխատավարձերը կբարձրանան // Առաջիկա օրերին քամու ուժգնացում է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
12.12.2025 | 17:50
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է, որ Կասպից ծովում հարձակվել է զենք տեղափոխող ռուսական 2 նավի վրա
12.12.2025 | 17:35
Թուրքական առաջատար պաշտպանական ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել Ադրբեջանում
12.12.2025 | 17:24
Առաջիկայում Եվրոպոլ է ներկայացվելու կապի սպայի թեկնածությունը․ Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին
12.12.2025 | 17:13
Սամվել Կարապետյանը 177 օր կալանքի տակ է․ ըստ փաստաբանների՝ նրան անհիմն են պահում
12.12.2025 | 17:09
Վերաքննիչ դատարանը ևս անվավեր է ճանաչել կարմիր գծերում կայանման վճարի թանկացման որոշումը․ այն կբողոքարկվի
12.12.2025 | 17:07
Սալահին տարեկան 150 միլիոն եվրո աշխատավարձ են առաջարկել Սաուդյան Արաբիայից
12.12.2025 | 16:58
Հայաստանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
12.12.2025 | 16:47
Չաբի Ալոնսոն մոտ է «Ռեալից» հեռացվելուն
12.12.2025 | 16:37
Պայթյուն Նորապատ գյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ
12.12.2025 | 16:36
Պուտինն ու Էրդողանը հանդիպում են Աշգաբաթի ֆորումի շրջանակներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2025 | 16:25
Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ
12.12.2025 | 16:16
Եվրահանձնաժողովի նախագահը  կոչ է արել  Թրամփին չմիջամտել եվրոպական ժողովրդավարությանը
Բոլորը

Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է. ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ ադրբեջանական 2021թ. հուլիսի 5-ի կրակոցների հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ խոսքը նրանց տեղակայման այն դիրքերից կրակոցների մասին է, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ այդ տարածքները Վարդենիս համայնքի արոտավայրերն են, որտեղ նաև գտնվում են մարդկանց բնակության վայրերը՝ սարատեղիները:

Գարնան, ամառվա և աշնան ամիսներին այդ սարատեղիներում մարդիկ բնակվում են ընտանիքներով, այդ թվում՝ երեխաների հետ, և զբաղվում են անասնապահությամբ: Այդ վայրերում են համայնքների բնակիչները զբաղվում նաև հողագործությամբ:

Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչներն նշված տարածքները կա՛մ ընդհանրապես չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ սահմանափակված է: Ընդ որում, այդ տարածքների նկատմամբ համայնքների բնակիչներն ունեն ՀՀ իրավասու մարմինների օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներ:

Ըստ պարզված տվյալների՝ ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաև, որ կրակոցները պարզ լսվել են սարատեղիներում և Վերին Շորժա գյուղում:
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողների այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար:

Ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարևանությամբ կամ բնակիչների նկատմամբ:

2021թ. հուլիսի 5-ի կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է:

Այդ արարքներն ուղղված են նաև ՀՀ բնակիչներին սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:

Խոսքը միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է:

ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը:

Ադրբեջանական կրակոցների փաստը նաև պաշտոնական հայտարարությամբ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հրահրած հրաձգության արդյունքում թեթև վնասվածք է ստացել ՀՀ զինծառայող: Հրապարակումներ են եղել նաև լրատվամիջոցներում: