ՀՔԱՎ-ի պատասխանը ՀՀ Գլխավոր դատախազության պարզաբանմանը՝ 2017թ.-ին ԶՈՒ-ում մահացության դեպքերի տեղեկանքի առնչությամբ

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

018 թ. փետրվարի 28-ին ՀՀ Դատախազությունը պարզաբանում տարածեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2018թ. փետրվարի 26-ին հրապարակած «Ճշտված տեղեկություններ՝ 2017 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ» տեղեկանքի առնչությամբ:

Այս տեղեկանքը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել էր ի լրումն 2018թ. հունվարի 9-ին հրապարակված տեղեկանքի, քանի որ տեղեկություններ էր ստացել մահացության ևս 5 դեպքի մասին: Ընդ որում՝ 5 դեպքից 3-ով որևէ տեղեկություն հրապարակված չի եղել անգամ լրատվամիջոցներով:

Դրան զուգահեռ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել էր ՀՀ Զինվորական դատախազությունից ստացած պաշտոնական տեղեկատվությունը, համաձայն որի՝ 2017 թ.-ի ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում գրանցված զինվորական ծառայության անցնելու հետ կապված 56 մահվան դեպք է գրանցվել:

Ընդ որում՝ նախորդ տեղեկանքում նշված 1 դեպքը, որը 2013 թ.-ին զինծառայության ժամանակ վնասվածք ստանալու հետեւանք էր, և զինծառայողը վաղաժամ զորացրվել էր, հավելյալ տեղեկատվություն ստանալուց հետո Կազմակերպությունը լրացուցիչ տեղեկանքում այլևս չէր ներառել:

Համադրելով ստացված տեղեկատվությունը՝ նշել էր, որ 2017 թ.-ին զինված ուժերում մահացության 64 դեպք է գրանցվել:

ՀՀ Գլխավոր դատախազությունը դրանում Զինվորական դատախազության նկատմամբ անվստահություն սերմանելու միտում է տեսել և որոշել 4 կետից բաղկացած պարզաբանում ներկայացնել:

Ներկայացնում ենք ՀՀ Գլխավոր դատախազության պարզաբանմանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատասխանը՝ ըստ առանձին կետերի՝ http://hcav.am/?p=57756

Մենք կարևորում ենք ՀՀ իշխանությունների, տվյալ դեպքում՝ ՀՀ Գլխավոր դատախազության, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության հետ քաղաքացիական հասարակության ինստիտուտների համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ձևավորման նպատակով,  այդ թվում՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը բարելավելու ուղղությամբ:

Եվ հորդորում ենք պետական և իշխանության մարմիններին ոչ թե իրականությանը չհամապատատասխանող որակումներ հնչեցնել հասարակական կազմակերպության գործունեության և նրա կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ, այլ գործել իրենց պարտավորությունները պատշաճ կատարելու տրամաբանությամբ,  հանրությանը ճշտգրիտ տեղեկություններ ներկայացնել զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի, այդ թվում՝ մահվան դեպքերի և նրանց  հանգեցրած պատճառների, հանգամանքների բացահայտման, արդյունավետ քննություն իրականացնելու, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Միայն օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության և իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման շնորհիվ հնարավոր կլինի մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ՀՀ իշխանությունների կողմից իր քաղաքացիների և միջազգային միջպետական մարմիններում վերցրած պարտավորությունների արդյունավետ իրականացումը:

Միջազգային ատյաններում ՀՀ իշխանությունների կողմից մարդու իրավունքների վերաբերյալ կոնվենցիաներով և դաշնագրերով վերցրած պարտավորությունների պատշաճ կատարման դեպքում միայն   իշխանության ներկայացուցիչները կկարողանան իրենց հաշվետվությունները  ներկայացնել  պատշաճ մակարդակով: