Ի՞նչ վիճակում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որն Ադրբեջանը անհասկանալի «ռեստավրացիայի» է ենթարկում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Շուշիում ադրբեջանցիները մի քանի ամիս է՝ ակտիվ շինաշխատանքներ են իրականացնում։ Ռեստավրացիայի անվան տակ քաղաքի հոգևոր ու մշակութային ժառանգության կոթողներից, հուշարձաններից վերացվում է հայկական հետքը։

Թիրախում է հատկապես Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին։ Նշենք, որ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, եկեղեցին երկու անգամ թիրախային հրթիռակոծության ենթարկվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը նույնիսկ զեկույց էր հրապարակել Սուրբ Ամենափրկիչի հրթիռակոծության մասին՝ այն որակելով «պատերազմական հանցագործություն»։

Հայկական եկեղեցին այժմ, իբր, «ռեստավրացիայի» է ենթարկվում, որն իրականացվում է կամայական ու տարօրինակ կերպով՝ առանց հայկական կողմի ու միջազգային որևէ կառույցի համաձայնության ու մասնակցության։ Նույնիսկ UNESCO-ի հատուկ առաքելությունը դեռևս չի այցելել Արցախ ու նրա հարակից շրջաններ։

Նշենք, որ վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվում են Շուշիի Սուրբ Ամենափրկիչի «ռեստավրացիայի» լուսանկարներ, որոնցում երևում է, որ եկեղեցու գմբեթը հանված է, կառույցը դրսից ամբողջովին ծածկված է, իսկ ներսում ու դրսում երկաթյա կոնստրուկցիաներ են ամրացված։ Տեղեկություններ չկան, թե ովքեր են իրականացնում հայկական եկեղեցու «ռեստավրացիան»։ Լուսանկարներից չի հասկացվում նաև՝ ընդհանրապես աշխատանքներ տարվո՞ւմ են, թե՞ ոչ, քանի որ աշխատողներ չեն երևում, տարածքում ու եկեղեցու ներսում չի նկատվում նաև շինանյութ ու շինարարական պարագաներ։

Չի բացառվում, որ այս «ռեստավրացիան» Ադրբեջանը ձեռնարկել է՝ միջազգային կառույցների աչքերին թոզ փչելու, սեփական վանդալիզմը թաքցնելու և ցույց տալու համար, որ հայկական եկեղեցին թիրախային հարձակման ենթարկելուց հետո հիմա վերականգնվում է։

Թերևս, սրանով է նաև պայմանավորված ադրբեջանական կողմի վերաբերմունքի փոփոխությունը Արցախ UNESCO-ի առաքելության այցի կապակցությամբ։ Ադրբեջանը, որն ամիսներ շարունակ ամեն կերպ խոչընդոտում էր  առաքելության այցն ու կառույցի հասցեին տարբեր մեղադրանքներ հնչեցնում, հիմա հռետորաբանությունը փոխել է։ Մասնավորապես, հունիսի վերջերին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ UNESCO-ի հետ քննարկում են Արցախի գրավյալ տարածքներ կառույցի առաքելության կազմակերպման հարցը։ Խոսքը Ակնայի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների և Շուշիի մասին է։

Էմմա Չոբանյան