Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխել սիբիրյան խոցով ևս մեկ հիվանդի

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավելացել է սիբիրյան խոցով Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվածների թիվը։

Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը Factor․am-ին տեղեկացրեց, որ կիրակի օրը հիվանդանոց են տեղափոխել Իսահակյան գյուղի ևս մեկ բնակչուհու։ Նա տարեց կին է, վիճակը կայուն է, չի ջերմում, ձեռքի վրա կան վերքեր։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան բնակավայրից, որտեղ սիբիրյան խոց է տարածվել և խոշոր ու մանր եղեջերավոր անասունների անկման դեպքեր են գրանցվել, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում է 7 հոգի։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանն ասաց, որ նրանց վիճակն արդեն լավ է, մոտ օրերս դուրս կգրվեն հիվանդանոցից։

Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանի հանձնարարությամբ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 286 հոդված 1-ին մասով՝ անասնաբուժական կանոնները և բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու համար հաստատված կանոնները խախտելու հոդվածով։

Արմիկ Մովսիսյան