Բաքվում հայ գերիների դատավարությունն ակնհայտ բեմականացված է, ապօրինի․ Եղիշե Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բաքվում հայ գերիների դատավարությունն ակնհայտ բեմականացված է

Այս մասին «Ի՞նչ քայեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Կիրակոսյանի խոսքով՝ գերիների վերաբերյալ տեղի ունեցող գործընթացները բազմաշերտ են, տարբեր ուղղություններով աշխատանքներ են իրականացվում՝ ուղղված թե՛ նրանց վերադարձին, նաև իրավական մեխանիզմների գործարկմանն ուղղված քայլերին, դրանց շրջանակներում առկա առանցքային միջազգային իրավական մեխանիզմներից մեկը Եվրոպական դատարանի կողմից կիրառվող հրատապ միջանկյալ միջոցներն են։

Կիրակոսյանը կարևորեց դատարանի հետ աշխատանքը, որն, ըստ նրա, այս փուլում պետք է շարունակել։ Նա նշեց, որ նախարարների կոմիտեում տեղի ունեցածը գոհացուցիչ չէր, քանի որ հարցի վերաբերյալ բուն քննարկում և արդյունք չի եղել:

Նրա խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում կառավարության կողմից փորձեր արվեցին կրկին ընդլայնելու, մի քիչ ավելի ճկուն մոտեցում պարտադրելու դատարանին։

«Բաքվում ընթացող ապօրինի, շինծու դատական պրոցեսները ակնհայտորեն բեմականացված պրոցեսներ են։ Ի սկզբանե ամբողջովին ապօրինի են և զուրկ են որևէ իրավական հիմքից կամ բովանդակությունից։ Ավելի շատ ենթադրում են իրենց քաղաքական գծին օժանդակելուն ուղղված քալեր:

Այդ դատական պրոցեսների ընթացքի վերաբերյալ անհանգստություն ունենալով, փորձեցինք դատարանին ներկայացնել որոշակի խնդրանքներ, որպեսզի պարտավորեցնեն Ադրբեջանին կասեցնել դատական գործընթացները, տրամադրել ՀՀ կառավարությանը քրեական գործի բոլոր նյութերը, նաև պահանջ ներկայացրեցինք առ այն, որ եթե դատարանը նմանատիպ քայլերիչ չդիմի, ապա այս պրոցեսները ուղղակիորեն ամենօրյա ռեժիմով խախտելու են արդար քնության ընթացքում անձանց երաշխավորված իրավունքները։

Հաշվի առնելով դատարանի՝ արդեն իսկ կայացրած նախադեպային իրավունքը, փորձ արեցինք, որպեսզի դատարանը կիրառի միջանկյալ միջոց՝ դատավարությունների ընթացքում գրանցվող խախտումների կանխելու տրամաբանկության մեջ՝ հիմք ընդունելով այն, որ ի վերջո 6-րդ հոդվածով երաշխավորված արժեքների կամ իրավունքների պաշտպանությունը չտրամադրելը հանգեցնում է 2-րդ, 3-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման»,- նշեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ ցավոք դատարանը մերժել է ներկայացրած միջնորդությունը, որը ներկայացրել էին հունիսի 30-ին»,- նշեց Կիրակոսյանը:

«Չնայած, այս միջանկյալ միջոցների տրամաբանության մեջ աշխատանքը շարունակվում է, բայց հայկական կողմը շարունակում է այս ապացույցների համախումբը ներկայացնել արդեն ընթացող միջպետական գանգատի քննության շրջանակներում, որը մի փոքր ավելի երկարատև է լինելու, բայց ավելի բովանդակային ու խորը քննություն է լինելու կոնկրետ խախտումների վերաբերյալ»,- հավելեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը:

Մանրամասները՝ տեսանյութում: